Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր ներառել գարնանային սննդակարգում
Advertisement 1000 x 90

Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր ներառել գարնանային սննդակարգում

Գարնանային սննդակարգը կազմելիս հարկավոր է անպայման շեշտը դնել կանաչ տերևավոր բանջարեղենի և բողկի վրա։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, սննդաբան Ելենա Մանիլոն։

«Դա կարող է լինել սպանախ, չինական կաղամբ, սեզոնային տերևավոր աղցանները: Հիանալի համային հատկանիշներով է օժտված պրասը։ Այն պարունակում է B խմբի վիտամիններ, կալիում, մագնեզիում և ֆոսֆոր, ինչը կօգնի նյարդային համակարգին հարմարվել նոր սեզոնին «ձմեռային քնից» հետո», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ շատ օգտակար է նաև բողկը, որը սովորաբար խանութներում է հայտնվում մարտի վերջին։

«Այն վիտամին C-ի, բնական հակաօքսիդանտների, հանքանյութերի և մանրաթելերի հիանալի աղբյուր է», – հավելել է նա։

Մանիլոն նաև ընդգծել է, որ կանաչեղենը և բողկը համարվում են ցածր կալորիականությամբ մթերք, ուստի դրանք կարող են ուտել անգամ նրանք, ովքեր նախատեսում են ազատվել ձմռանը կուտակած ավելորդ կիլոգրամներից։

tert.am