Հարավային Կորեայի Քանվոնի ազգային համալսարանի գիտաշխատողները՝ համագործակցելով մի քանի երկրների գործընկերների հետ, հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ քնի ռեժիմը կախված է մշակութային պայմաններից եւ բնակության աշխարհագրությունից:
Ինչպես հայտնում է Scientific Reports ամսագիրը, գիտնականների միջազգային թիմը որոշել է նորովի ուսումնասիրել քնի որակը: Վաղ ուսումնասիրությունները կատարվել են լաբորատոր պայմաններում։
Նոր փորձը տեւել է չորս տարի։ Դրան ներգրավվել է ավելի քան 30 հազար մարդ 11 պետություններից, որոնք մշտապես կրել են խելացի ժամացույցներ, որոնք արձանագրում են քնի օբյեկտիվ ցուցանիշները եւ փորձարկվողների կյանքի այլ գործոններ։
Հիմնական եզրակացությւոնն այն է, որ քնի տեւողությունը կախված է բնակության վայրից։
Կոլեկտիվիստական մշակույթ ունեցող երկրներում քունն ավելի երկար է տեւում, եւ քունը, ընդհանուր առմամբ, ավելի մակերեսային է:
Ամենակարճ քունն ունեն ճապոնացիները՝ միջինում յոթ ժամից պակաս։ Ֆինլանդիայում մոտ ութ ժամ քնում են, քնի տեւողությամբ նրանք ռեկորդակիրներ են։