Կերակրի սոդայով ու ձվի դեղնուցով ժողովրդական միջոց, որը կօգնի շատ արագ բուժել հազն ու բրոնխիտը
Advertisement 1000 x 90

Կերակրի սոդայով ու ձվի դեղնուցով ժողովրդական միջոց, որը կօգնի շատ արագ բուժել հազն ու բրոնխիտը

Ձմռանն արևի ու վիտամինների պակասի և մշտական ցրտի հետևանքով մարդու իմունային համակարգը թուլանում է և նույնիսկ տաք հագուստը երբեմն չի փրկում մրսածությունից:

Վիրուսներն, առաջին հերթին, ախտահարում են շնչառական ուղիները՝ առաջոցնելով հազ, կոկորդի բորբոքում ու բրոնխիտ: Նման դեպքերում բուժումը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, ուստի այն պետք չէ հետաձգել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի ժողովրդական միջոց, որը օգտագործում էին մեր տատիկները: Այս միջոցը համարվում է լավագույններից մեկը:

Բաղադրությունը.

·   250 մլ կաթ,

·  1 թ.գ. կարագ,

·  1 թ.գ. մեղր,

· 0,25 թ.գ. կերակրի սոդա,

·  1 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակը.

· Կաթը եռացնել և սառեցնել:

·  Ավելացնել կարագը (կարելի է փոխարինել կակաոյի յուղով) և մեղրը, լավ խառնել, այնուհետև ավելացնել սոդան, ձվի դեղնուցը և կրկին լավ խառնել:

·  Եթե հիվանդը մեծահասակ է, ապա ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև 1 ճ.գ. կոնյակ:

· Այս դեղամիջոցը հարկավոր է խմել քնելուց առաջ 5 օր շարունակ: Առաջին դրական փոփոխությունները նկատելի կլինեն արդեն հաջորդ առավոտյան:

mirkrasoty.life