Խնձորի քացախի օգտակարության մասին վաղուց է հայտնի։ Vajnoe.com կայքը գրում է, որ քացախը բազմաթիվ ակտիվ նյութեր է պարունակում, որոնք կարող են սպանել միկրոբներին և վնասակար բակտերիաներին։
Կոկորդի ցավի դեմ
Բաժակի ¼ չափով քացախը խառնեք 1 բաժակ տաք ջրի հետ։ Օգտակար է սրանով ողողել կոկորդը, եթե զգում եք, որ հիվանդությունը վրա է հասնում։ Բերանի խոռոչում հավաքված բոլոր բակտերիաները կվերանան։
Այրոցի դեմ
1 թեյի գդալ խնձորի քացախը խառնեք մի փոքր ջրի հետ։ Խառնուրդը կօգնի ազատվել այրոցից։
Քթի խցանման դեմ
Մեկ բաժակ ջրին 1 թեյի գդալ քացախ խառնեք և խմեք։ Քացախը պարունակում է մի շարք վիտամիններ՝ A, B1, B2, B6, C, ինչպես նաև թթուներ։ Այս նյութերը կօգնեն ազատվել խցանումից։
Թեփի դեմ
Խնձորի քացախն ամրացնում է մազերը, դրանց ծավալ և փայլ հաղորդում։ Բացի այդ, քացախը կարող է պայքարել թեփի դեմ։ ¼ բաժակ քացախը խառնեք ¼ բաժակ ջրի հետ, մազերը լվանալուց հետո լվացեք սրանով։ Մազերին թողեք 15 րոպե։
Ջղաձգումներ
Ջղաձգումներն առաջին հերթին՝ վկայում են կալիումի անբավարար քանակի մասին։ 2 ճաշի գդալ քացախը խառնեք 1 թեյի գդալ մեղրի և մեկ բաժակ տաք ջրի հետ։
Ոտքերի տհաճ հոտի դեմ
Ամեն օր ոտքերը դրեք քացախով վաննայի մեջ և մոռացեք ոտքերի քրտնելու և տհաճ հոտի մասին։ Հակամիկրոբային հատկությունների շնորհիվ խնձորի քացախը կարող է պայքարել սնկերի դեմ։
Որովայնի փքվածության դեմ
Որովայնի փքվածությունից խուսափելու համար սնվելուց առաջ քացախով ջուր խմեք։ Այն կօգնի լավացնել նյութափոխանակությունը։
Տանը տհաճ հոտի դեմ
Քացախը խառնեք ջրի հետ, ցողեք խառնուրդը տանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը