Հնդկական կոկռոշենու պտուղները (крыжовник) համարվում են հզոր հակաբորբոքային, հակասնկային, հակաբակտերիալ և հակամիկրոբային միրգ: Բացի այն, որ այս միրգը վիտամին С-ի աղբյուր է, այն նաև օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից ու բարձրացնել սպիտակուցների նյութափոխանակությունը, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Զարմանալի չէ, որ այուրվեդյան Տրիֆալան նիհարեցնող դեղամիջոցի հիմքում ընկած են կոկռոշենու պտուղները:
Եթե ցանկանում եք ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, պետք է օգտագործել կոկռոշենին հետևյալ կերպ.
Կոկռոշենու մի քանի պտուղները թրջեք ջրի մեջ, թողեք մնա ամբողջ գիշեր: Ապա տրորեք պտուղները նույն ջրում և քամեք: Ամեն օր խմեք ստացված հյութը:
Հյութ. Բլենդերում հարեք պտուղները: Կարող եք ստացված հյութը խմել այդպես կամ լուծել ջրում՝ 1:3-ի հարաբերությամբ: Այս հյութը լավացնում է աղիների նյութափոխանակությունը, ամրացնում է իմունիտետն ու էներգիայով է ապահովում օրվա ընթացքում: Առավոտյան՝ դատարկ ստամոքսին, խմեք այս հյութը և օրգանիզմից դուրս կբերեք տոքսիններն ու կբացացնեք մաշկի գույնը:
Հում վիճակում. Կարող եք օրվա ընթացքում մի քանի պտուղներ ուտել: Եթե շատ դառը թվան, թաթախեք մեղրի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը