Երևանին սպառնում է նոր վտանգ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանին սպառնում է նոր վտանգ. armeniasputnik.am

Ձմռան ցրտից հոգնած երևանցին կարող է հայտնվել նոր աղետալի վիճակում, եթե ձմեռը որոշի Հայաստանը միանգամից լքել: Գիտնականը կարծում է, որ հալված ձյունը ջրհեղեի պատճառ կդառնա: ԱԻՆ-ը վստահեցնում է, որ նման բան թույլ չի տա:

Եթե եղանակը կտրուկ տաքանա, Երևանին ջրհեղեղ է սպառնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը։

«Եթե տաքանա, անմիջապես վտանգը շատ մեծ է: Բացի այն, որ քաղաքից դուրս հալոցքի ջուրը կարող է հեղեղատներով՝ Ջրվեժի կողմից և Գետառով գալ, Երևանի ներսում էլ ձյունը մաքրված, տարհանված չէ: Դա էլ տեղում կհալվի և ավելի մեծ վտանգ կստեղծի»,- ասաց Վարդանյանը: Միաժամանակ, մասնագետի խոսքով, Երևանի ջրատար համակարգը՝ կոյուղին, չափազանց փոքր տարողունակություն ունի, և եթե անգամ գործի ամբողջ կարողությամբ, այս ծավալի ջուր տեղափոխել չի կարող:

Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը Երևանի բնական հեղեղատար համարվող Գետառը, որը տարիներ առաջ, հակառակ մասնագետների նախազգուշացումների, կառուցապատվեց, ևս անկարող կլինի մեղմել հնարավոր հեղեղումների հետևանքները: Վարդանյանը նշեց, որ խորհրդային տարիներին հսկայական աշխատանք էր արվել, կառուցվել էին Երևանի սելավատար և սելավընդունիչ համակարգեր, որոնցից այսօր շատ քիչ բան է մնացել: «Ավան-Առինջում փոքր լիճ էր կառուցվել, որտեղ պետք է կուտակվեին ջրերը: Նաև փոքր ջրանցք էր կառուցվել, որ այդ ջրերը պետք է Ավան-Առինջից տեղափոխեր մինչև Հրազդան գետը: Սակայն այսօր այդ տարածքների մի մասը բնակեցված է, մի մասը ծածկված է շինարարական աղբով: Ջրատարն ընդհանրապես գոյություն չունի»,- ասաց նա:
Մասնագետի համոզմամբ, եթե այս համակարգը գործեր, Երևանին սպառնացող հեղեղման վտանգն ընդամենը 2-3% կկազմեր, բայց ներկա պայմաններում մնում է հուսալ, որ մայրաքաղաքում ու հարակից տարածքում կուտակված ձյունը միանգամից չի հալվի: Հակառակ դեպքում՝ ջրհեղեղը Երևանում անխուսափելի է:
ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ փ/ծ մայոր Դավիթ Գրիգորյանն այս տեսակետը չի կիսում: Երևանում ջրհեղեղի հնարավորությունը, հակառակ գիտնականի, նա քիչ հավանական է համարում: ԱԻՆ ներկայացուցչի կարծիքով՝ մայրաքաղաքում ու դրա շրջակայքում տեղացած առատ ձյունը միանգամից չի հալվի, և քաղաքի սելավատար համակարգը կհասցնի հեռացնել հալոցքից առաջացած ջուրը: Բացի այդ, ըստ նրա, Երևանի աշխարհագրական դիրքն էլ ջրհեղեղի համար վտանգավոր չէ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր