Ատամի ցավն ամենատհաճ զգացողություններից մեկն է։ Adme.ru-ն ներկայացրել է 6 միջոց, որոնք կօգնեն ազատվել ատամի անսպասելի ցավից, եթե ձեռքի տակ չունեք ցավազրկող միջոց։
Անանուխ
Անանուխի թեյը վաղուց է հայտնի՝ որպես արագ ազդող և ցավազրկող միջոց։ Անանուխից խիտ թուրմ պատրաստեք և ողողեք բերանը։
Մեխակի յուղ
Սա ստուգված միջոց է ատամի ցավի դեմ, քանի որ հակաբակտերիալ և ցավը հանգստացնող հատկություններ ունի։ Այն թեթևացնում է գրգռումը, ինչպես նաև ազդում է՝ որպես հակաօքսիդանտ։
Մեխակի յուղի մի քանի կաթիլ կաթեցրեք բամբակի վրա և զգուշորեն քսեք ցավող ատամին։ Միանգամից կզգաք, որ ցավը թուլանում է։ Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել օրվա ընթացքում 3 անգամ։
Կես բաժակ ջրի մեջ 2-3 կաթիլ յուղ լցրեք, լավ խառնեք, ողողեք բերանը 30 վայրկյանի ընթացքում։
Աղաջուր
Ատամի ցավը թեթևացնելու ևս մեկ պարզ և արդյունավետ միջոց է տաք աղի ջուրը։ Աղը սպանում է ցավ առաջացնող և վիրուսային միկրոօրգանիզմները։
Վանիլին
Ցավող ատամին պարզապես մի քիչ վանիլին դրեք։ Վանիլինը կարող է նաև վերացնել ուռածությունը։
Սառույց
Անտանելի ատամի ցավը թեթևացնելու գործում օգնության է հասնում սառույցը։ Այն հարկավոր է դնել ձեռքի այն հատվածում, որը ցուցադրված է լուսանկարում, և թողնել 5-7 րոպե։
Թեյի ծառի յուղ
Բամբակը թրջեք թեյի ծառի յուղով և դրեք ցավող ատամի վրա։ Կարող եք նաև ողողում անել՝ ջրի մեջ մի քանի կաթիլ յուղ լցնելով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը