Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…»
Ո՞վ է Մատենադարանի լուսավորման պատասխանատուն։ Ո՞վ կբացատրի՝ ինչի՞ են Մեր ազգի խորհրդանշական մեծությունները պարբերաբար անարգանքի մատնվում. Այվազովսկու վրձինն են գողանում, Մովսես Գորգիսյանի՝ աջը, Աճառյանի՝ գլուխը, Տորք Անգեղի ոտքերն են քանդում, Արքաների քանդակների մատներին «մանիկյուր» քսում… Մի ժամանակ Հայկ Նահապետի արձանն էին թողել անլույս. կոնկրետ մարդկանց ասելուց հետո լուսավորությունը վերականգնեցին։
Հիմա էլ Մաշտոցի արձանն է լուսավորությունից դուրս թողնված… Մաշտոցի՝ ով վերադարձրեց լույսը մի ամբողջ ազգի, Մաշտոցի՝ ով մեր ազգի լուսեղեն որդիներից է, լուսապսակ ճակատներից… Ո՞վ է այդ սրիկան, անասունը, հակահայը, որ ունի իրավունքը «անլույս» թողնել Մաշտոցի արձանը…
Հատուկ նկարել եմ տարբեր դիրքերից, որպեսզի տեսնեք, որ կան լույսեր և ՄԻԱՅՆ ՄԱՇՏՈՑՆ է թողնված «անլույս»՝ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ։
Սրանք այն հարցերից են, որոնք պետք է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում լինեն, սրանք ոչ պատահական սրիկայություններ են։ Շատ լուրջ սիմվոլիզմ կա էս ամենի մեջ ու պետք է բացահայտել, մեր միջից մաքրել և արմատախիլ անել հայատյաց շան որդիների էդ ոհմակին…
Հ.Գ.
Երբ ասում ենք Մեսրոպ Մաշտոց՝ հայոց լեզուն ենք հասկանում,
Քանզի քեզնով հայ մնացինք, քանզի քեզնով ենք ազգանում,
Քեզնով զինված էին հաղթում անթագակիր դարերն հայոց …
***
Եվ մենք՝ նրանով միշտ զինավառված …
… Անվերջ կրելով զարկեր ու հարված …
… Հաղթեցինք դաժան ժամանակներին …
***
… Բայց իմաստության ձյունի տակ մնաց
Զայրույթի լավան արքայի մեր մեծ …
***
Ո՛վ ազգապաշտ, չի դամբանվի երախտիքը քո եռածով,
Մոնումենտը քեզ է վայել, բայց Մասիսի պատվանդանով…
***
Իսկ իսկությու՜նը …
Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք,
Օտար ծես ու կարգ:
Իսկ իսկություն չէ՞ ,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում…
***
Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց Նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել նրանց…
… Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե հրաշք չկա,
Կա միայն կարի՛ք:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար …
***
Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…»: