Թուզը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով։ Setmar.ru կայքը ներկայացրել է թզի օգտակար հատկությունները։
Քաշի նվազեցում։ Թուզը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, որը մեծ նշանակություն ունի քաշի նվազեցման գործում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք ազդում են հագեցածության, սովի զգացման վրա և կարող են նպաստել քաշի նվազեցմանը։
Արյան բարձր ճնշում։ Արյան ճնշումը կարգավորելու համար օգնության կհասնի թուզը։ Այն հարուստ է կալիումով, որը հիպերտոնիայի դեմ պայքարի գործում գլխավոր հանքանյութն է։
Խոչընդոտում է ծերացմանը։ Թուզը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ Սրանք հայտնի են ազատ ռադիկալները չեզոքացնելու հատկությամբ, որոնք կարող են նկատելիորեն արագացնել ծերացման գործընթացը, հանգեցնել որոշ հիվանդությունների առաջացման։
Պաշտպանում է տեսողությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հարկավոր է օրվա ընթացքում նվազագույնը 3 թուզ ուտել՝ տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։
Ամրացնում է իմունային համակարգը։ Թուզը կարող է ամրացնել իմունային համակարգը։ Օրվա ընթացքում մի քանի թուզ ուտելով՝ կարող եք առողջ և ուժեղ լինել։
Երիտասարդացնում ու գեղեցկացնում է մաշկը։ Անցկացվել են հետազոտություններ, որոնց արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ թզի տերևներից պատրաստված էքստրակտը կարող է պայքարել կնճիռների դեմ։ Այն կարող է գեղեցկացնել մաշկը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը