Երիկամային քարերի դեմ՝ մաղադանոս և համեմ
Advertisement 1000 x 90

Երիկամային քարերի դեմ՝ մաղադանոս և համեմ

Մասնագետների կարծիքով՝ երիկամային հիվանդություններն ավելի շատ մարդկանց կյանք են խլում, քան՝ կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը:

Երիկամներն օրգանիզմի ամենօրյա աշխատանքում մեծ դեր են կատարում: Այս օրգանները ֆիլտրում են գրեթե 120-150 լ արյուն, որպեսզի 1-2 լ մեզ արտադրեն, որն էլ կազմված է մնացորդներից և ավելորդ հեղուկից: Բացի այդ, երիկամները կարգավորում են այնպիսի էլեկտրոնները, ինչպիսիք են կալիումը, նատրիումը և ֆոսֆատը, կարգավորում են զարկերակային ճնշումը, արտազատում են հորմոններ, որոնք արյան կարմիր գնդիկներ են արտադրում:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք բացասական գործոններ, որոնք ազդում են երիկամների աշխատանքի վրա: Երիկամային քարերն ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է: Որպես կանոն՝ երիկամային քարերը չեն համարվում վտանգավոր կյանքի համար, սակայն դրանք կարող են սաստիկ ցավեր առաջացնել:

Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել երիկամային քարերից և լավացնել երիկամների ֆունկցիան:

Բաղադրություն

  • Մեկ փունջ մաղադանոս կամ համեմի տերևներ
  • Ջուր

Համեմի կամ մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, ապա վրան ջուր լցրեք և եփեք 10 րոպե: Թողեք խառնուրդը սառչի, ապա քամեք և լցրեք մաքուր շշի մեջ: Խառնուրդը պահեք սառնարանում:

Ամեն օր խմեք 1 բաժակ այս ջրից: Շուտով կնկատեք, որ երիկամներում կուտակված ավելորդ աղերն ու տոքսինները դուրս կգան մեզի միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am