Կոճապղպեղը համարվում է 21-րդ դարի ամենահզոր բանջարեղեններից մեկը:
Այս համեմունքն օգնում է իմունիտետին, լավացնում է մարսողությունը, նվազեցնում է բորբոքումները և մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում: Այս եթերային յուղերը յուրահատուկ համ և բույր են հաղորդում այս արմատին: Դրանք նաև ունեն հակաբակտերիալ, հակամանրէային և հակավիրուսային հատկանիշներ, որոնք նվազեցնում են ցավն ու բուժում են ասթման և մի շարք այլ սրտանոթային հիվանդություններ:
Կոճապղպեղի թեյի օգտակար հատկանիշները
Այս թեյը բուժում է վիրուսները, որոնք մրսածություն, հարբուխ և հերպես են առաջացնում:
Այն հանում է մարմնի ցավը:
Այս արմատից պատրաստված թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են իմունային համակարգը և պաշտպանում են տարատեսակ ինֆեկցիաներից:
Թեյը լավացնում է արյան շրջանառությունն ու վիտամինների, հանքանյութերի և թթվածնի յուրացման պրոցեսը:
Այս թեյը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը:
Կոճապղպեղի թեյի բաղադրատոմս
Բաղադրություն
1 բաժակ ջուր
Կոկոսի կաթ
Մեղր
¼ թ/գ կոճապղպեղ
¼ թ/գ քրքում
Այս թեյը բավական հեշտ է պատրաստել: Եռացրեք ջուրը և ավելացրեք կոճապղպեղն ու քրքումը: Թողեք մի փոքր եռա միջին կրակի վրա 7-10 րոպե, ապա ավելացրեք կաթը: Խառնուրդը հանեք կրակից և լցրեք բաժակի մեջ: Մեղրն ավելացրեք սառը ըմպելիքին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը