![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/03/0261297e18b2181404c2c2972ebdab5c.jpg)
Աղիներն ամենակարևոր օրգաններից են, քանի որ դրանց միջոցով են օրգանիզմից դուրս բերվում տոքսիններն ու շլակները: Աղիների նույնիսկ ամենաաննշան խախտումն անդրադառնում է օրգանների և, առավելապես, մաշկի վրա:
Աղիների մաքրումը կարևոր պրոցեդուրա է, որը պետք է կատարել տարին մեկ անգամ:
Ձեզ ենք առաջարկում տնական սկրաբ, որը կմաքրի աղիները:
Բաղադրություն
5 ճ/գ վարսակի փաթիլներ
5 ճ/գ ջուր
1 ճ/գ կաթ
1 թ/գ մեղր
5 ընկույզ
Վարսակի փաթիլների վրա սառը ջուր լցրեք, թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան ավելացրեք 1 ճ/գ կաթ կամ 1 ճ/գ սերուցք, 1 թ/գ մեղր և ընկույզ: Ամբողջը խառնեք, ապա լավ ծամելով կերեք: Հետո 3 ժամվա ընթացքում ոչինչ մի կերեք և մի խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը