Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ զարգացած երկրների բնակչության ավելի քան 70%-ը բողոքում է անդադար գլխացավերից: Գլխացավերի դեմ պայքարի առաջնային միջոց են համարվում ցավազրկող դեղամիջոցները: Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցներն օգնում են:
Takprosto կաքն առաջարկում է բնական միջոց, որը կօգնի ազատվել սաստիկ գլխացավերից:
Բաղադրություն
10 պճեղ սխտոր
500 գ մեղր
10 գ սև հատիկավոր պղպեղ
Սխտորի պճեղները մաքրեք: Միջին չափսի ապակե տարայի մեջ լցրեք բոլոր բաղադրիչները, տարայի կափարիչը ծածկեք, թողեք մնա մութ, սառը վայրում 5 օր:
5 օր անց կարող եք վստահորեն օգտագործել դեղամիջոցը: Ամեն անգամ, երբ զգում եք, որ գլխացավ է սկսվում, պարզապես ընդունեք այս միջոցից 1ճ/գ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը