Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս հնդկական ըմպելիքն օգտագործվում է այլընտրանքային բժշկության մեջ՝ իմունիտետը, նյութափոխանակությունը լավացնելու, բորբոքումների դեմ պայքարելու համար։
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ սամիթի սերմ
հիլի 7 տերև
դարչինի 1 փայտիկ
12 մեխակ
իմբիրի 1 արմատ
6 սև պղպեղ
6 բաժակ ջուր
1 բաժակ կաթ
մեղր։
Պատրաստման եղանակը
Սամիթի սերմերը, մեխակը, հիլը, դարչինը, իմբիրը, պղպեղը հարկավոր է դնել տարայի մեջ, ավելացնել ջուրը և եռալուց հետո կրակին թողնել 5-6 րոպե։ Կրակն անջատելուց հետո հարկավոր է թողնել 10 րոպե, ապա ավելացնել մնացած բաղադրիչները, կրակի վրա թողնել 5 րոպե։ Սառելուց հետո հարկավոր է ավելացնել կաթը և մեղրը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը