Վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նռան մզվածքը հրաշալի կերպով կանխարգելում է անոթների խցանումները, որոնք հաճախ հանգեցնում են սրտանոթային հիվանդությունների: Անոթային խցանումները կարող են անոթների պատերի հաստացման պատճառ դառնալ, որն առավել հայտնի է աթերոսկլերոզ անվամբ: Նուռը խթանում է արյան հոսքն ու արդյունավետ կերպով նվազեցնում է բորբոքումներն ու իջեցնում է բարձր ճնշումը:
Այս հրաշալի միրգն իջեցնում է տրիգլիցերիդների մակարդակն ու կանխարգելում է սրտի խնդիրները, ներառյալ՝ սրտի կաթվածը:
Healthyfoodteam կայքը ներկայացնում է մի քանի միջոցներ, թե ինչպես է ազդում նուռն ամբողջ առողջության վրա:
- Էդինբուրգի համալսարանում վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նուռը խթանում է ճարպերի այրման գործընթացը: Ավելին, այն վերացնում է ճարպերի ամենավտանգավոր տեսակը:
- Նուռը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են սրտանոթային հիվանդությունները:
- Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:
- Մաքրում է անոթները խցանումներից:
- Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ նռան կանոնավոր օգտագործման դեպքում կանխարգելվում է շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես նաև՝ շաքարախտը:
- Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:
- Ունի հակաբորբոքային հատկանիշներ:
- Նուռը լավ է ատամների համար, քանի որ պարունակում է հակաբակտերիալ տարրեր, որոնք կանխարգելում են ատամնակարիեսի առաջացումը:
- Հրաշալի կերպով վերականգնում է լյարդի աշխատանքը:
- Նռան հյութը հղիության ընթացքում խմելով՝ կպաշտպանեք երեխայի ուղեղը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ 168.am