Այս հայտնի բաղադրատոմսը, ըստ healthyfoodteam.com-ի, հայտնագործվել է Հիլդեգարդ վոն Բինգենի (Hildegard von Bingen) կողմից, ով ապրել է ավելի քան 800 տարի առաջ և մահացել 81 տարեկան հասակում:
Գիտականորեն ապացուցված է, որ այս դեղամիջոցը հրաշալի է սրտանոթային հիվանդությունների դեպքում:
Այսպիսով այս հրաշք դեղամիջոցի բաղադրատոմսը հետևյալն է՝
- 10 ճյուղ թարմ մաղադանոս (Петрушка)
- 1լ սպիտակ կամ կարմիր գինի
- 2ճ/գ քացախ
- 300 գրամ բնական մեղր
Պատրաստման եղանակը
Մաղադանոսի 10 ճյուղերը դրեք 1լ բնական գինու մեջ և ավելացրեք 1-2ճ/գ մաքուր քացախ: 10 րոպե եռացրեք ցածր կրակի վրա: Ավելի ուշ ավելացրեք 300 գրամ մեղր և թողեք 4 րոպե եփ գա: Քամեք տաք գինին և լցրեք սառը, նախօրոք թունդ ալկոհոլով լվացած շշերի մեջ: Շշի բերանը ծածկեք:Մեղրը կարող եք ավելացնել նաև սառը վիճակում:
Ամեն օր 1ճ/գ խմեք այս ըմպելիքից՝ այնքան, մինչև բոլոր նախանշանները վերանան: Ավելի լուրջ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է օգտագործել ավելի երկար ժամանակ:
Ցուցո՛ւմ.
Հիշեք, որ մեր ներկայացրած յուրաքանչյուր բաղադրատոմս տարբեր ազդեցություն կարող է ունենալ տարբեր մարդկանց վրա, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է ընկալում այս կամ այն դեղամիջոցը: Խորհուրդ ենք տալիս օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը