Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Իռեն Աբելյանը, ով ամուսնությունից հետո մշտական բնակությամբ տեղափոխվել է Շվեդիա: Դերասանուհու հետ խոսել ենք երեք ամսական որդու, մայրանալուց հետո իր առօրյայի և աշխատանքային ծրագրերի մասին:
– Իռեն, արդեն մի քանի ամիս է, ինչ վայելում եք մայրության բերկրանք: Մեր զրույցն էլկցանկնայի սկսել հենց այս կարևոր թեմայով՝ ինչպիսինն է կյանքը մայրանալուց հետո:
– Հիմա կյանքս բոլորովին այլ գույներ և իմաստ է ստացել: Միայն մայրանալուց հետո հասկացա, որ սրանից առավել երջանկություն չկա: Օրվա ամեն վայրկյանն ապրում եմ իմ նորածնով և վայելում իր ներկայությունը:
– Բալիկի ծնունդից հետո շատ մայրիկներ նոր բնավորություներ են բացահայտում իրենքիրենց մեջ: Այս առումով՝ ինչպիսի՞ նոր գծեր եք ձեռք բերել, ինչպի՞սն եք՝ որպես մայրիկ:
– Առաջ մի քիչ վախենում էի, մտածում էի՝ գուցե չկարողանամ երեխայիս լավ խնամել, բայց մայրական բնազդը ամենից վեր է: Շատ բաներ անում եմ այնպես, կարծես առաջնեկիցս առաջ մի քան երեխա մեծացրած լինեմ: Երբ դեռ ծնողներիս հետ էի ապրում, ամեն ինչ պատրաստ էր լինում մորս շնորհիվ, այն ժամանակ միշտ զարմանում էի, թե մայրս ինչպե՞ս է ամեն բան հասցնում ու ամեն ինչ կարողանում: Հիմա նկատում եմ, որ մայրիկիս այդ բնավորությունը, կարծես թե ժառանգել եմ: Անշուշտ, շատ հոգատար մայրիկ եմ և ոչինչ չեմ խնայում երեխայիս համար, որքան էլ հոգնած ու առանց քուն լինեմ:
– Լավ մյարիկի կողքին պետք է լավ հայրիկ լինի, որպեսզի երեխան ստանա լիարժեքխնամք ու հոգատարություն: Հետաքրքիր է՝ մայրանալուց հետո ինչպիսի՞ն է ամուսնուվերաբերմունքը Ձեր նկատմամաբ, նաև ինչպիսի՞ հայրիկ է նա:
– Ամուսնուս կողմից շատ սիրված եմ: Նա շատ ուշադիր է, չափից ավելի հոգատար, իսկ որպես հայրիկ՝ աննկարագրելի: Պարզվում է՝ երազանքները կարող են իրականություն դառնալ: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանացրեց այն ամենին, ինչի մասին երազել եմ:
– Իռեն, կխնդրեմ մի փոքր պատմել փոքրիկի մասին:
– Շվեդիայում երեխաներին կնքում են երկու անուններով: Իհարկե, այդ երևույթը պարտադիր չէ և կարող է մեկ անուն լինի, բայց մենք էլ որոշեցինք մեր որդուն երկու անուն տալ: Առաջին անունը որոշեց ամուսինս, երկրորդը՝ ես: Օտարության մեջ ավելի կարևորություն ես տալիս հայապահպանությանը և անուն ընտրելիս էլ երկու դեպքում էլ հայկական անուններ ընտրեցինք՝ Շանթ-Իշխան: Մեր բալիկը, երբ նոր էր ծնվել, լիովին հայրիկին էր նման, բայց հիմա սկսել է ինձ նմանվել: Օր օրի փոխվում է մեր փոքրիկը:
– Շատ կարևոր է, երբ երեխայի դաստիարակաությունը կազմակերպվում է նրա ծնունդիցանմիջապես հետո: Ձեր պարագայում կրկնակի դժվարություն կա այս առումով, քանի որՀայաստանից հեռու ապրելով՝ նրա մեջ հայկական արմատների պահպանմանկարևորություն է առաջանում: Ինչպե՞ս եք այս առումով պատկերացնում փոքրիկիդաստիարակությունը:
– Այստեղ՝ մեր մեծ ընտանիքում, մենք միայն հայերեն ենք խոսում: Այնպես որ, հայերենը յուրացնելու խնդիր չի լինի: Ինչպես նաև մենք հաճախ ենք գալու Հայաստան ու դա էլ իր հերթին կնպաստի: Բացի այդ, այստեղ գալով՝ հայերեն տառերը սովորեցնելու, հայերեն հեքիաթներով ու մեր պատմության մասին պատմող գրքերով զինված եկա: Ամուսինս էլ Հայաստան առաջին անգամ եկել է ընդամենը երեք տարի առաջ, բայց լավ խոսում է, ինձնից էլ շատ է պատմական գրքեր կարդացել ու իր հայրենասիրությամբ չի զիջում Հայաստանում ապրող հայերին: Դա էլ, անշուշտ, սկեսուր մայրիկիս շնորհիվ է:
– Իռեն, երբ եք նախատեսում փոքրիկին բերել հայրենիք:
– Ամռանը պատրաստվում ենք երկու ամսով գալ Հայաստան:
– Գիտեմ, որ այդտեղ երգում եք եկեղեցում: Հետաքրքիր է՝ շարունակո՞ւմ եք ժամանակհատկացնել այդ կարևոր աշխատանքին:
– Այստեղ երգում եմ շվեդական եկեղեցում: Ինձ շատ շոյված զգացի, որ ձայնս լսելով՝ մեծ սիով ընդունեցին իրենց մոտ երգելու: Երգչախմբում միայն ես եմ այլազգի: Շվեդերեն արդեն բավականին խոսում և հասկանում եմ, գործընկերներս էլ ավելի են օգնում յուրացնել լեզուն: Այնպես որ, եկեղեցում երգելս՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու նման է՝ և իմ սիրելի գործով եմ զբաղվում, և լեզուն սովորում: Իսկ դպրոց որոշ ժամանակ չեմ կարողանա հաճախել՝ նորածին բալիկիս պատճառով:
– Մայրանալուց հետո գլխավոր անելիքը երեխայի խնամքը կազմակերպելն է, միաժամանակ, անընդհատ ակտիվ աշխատող մարդու համար անմիջապես աշխատանքիցհրաժարվելը, դժվար է: Ե՞րբ եք որոշել աշխատանքի անցնել Ձեր մասնագիտությամբ:
– Հիմա յուրաքանչյուր ակնթարթ ուզում եմ վայելել ընտանիքիս հետ և, ի զարմանս ինձ, առայժմ աշխատելու մասին չեմ մտածում: Չնայած մինչև շվեդերենը լիովին չսովորեմ, իմ մասնագիտությամբ չեմ կարող աշխատել: Անշուշտ, ծրագրեր ունենք՝ այդ ասպարեզ դուրս գալու, բայց այդ ուղությամբ աշխատելը դեռ վաղ է: