Այն մասնագետներն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում 2003-ի օգոստոսի 1-ից հետո, մասնակի կենսաթոշակից օգտվել չեն կարող: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվողների ցանկը սահմանում է պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ կարող են ստանալ .
1.Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 55 տարին: Ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժն է:
2.Թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 50 տարին: Ունեեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Սակայն, կենսաթոշակի այս տարատեսակից կարող են օգտնվել նրանք, ովքեր վերոնշյալ մասնագիտություններում աշխատել են մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը:
Ստացվում է, որ ավելի քիչ թվով շահառուներ են կարողանում օգտվել մասնակի կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքից՝ միայն սահմանված վերջնաժամկետին չհամապատասխանելու պատճառով: Իրավացի կարելի է համարել այն մարդկանց դժգոհություններն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում, բայց մի քանի օրվա տարբերությամբ չեն կարողանում օգտվել իրենց իրավունքից:
Ցանկալի կլիներ, եթե օրենքը լիներ անժամկետ. տարածվեր նաև նրանց վրա, ովքեր մինչև այժմ էլ զբաղեցնում են այդ պաշտոնները: Ցավալի է նաև, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը չի հաշվառվում մասնագիտական աշխատանքային ստաժում: Սա ևս պակասեցնում է այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող էին ստանալ մասնակի կենսաթոշակ:
Օրինակ. 55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով և նրկայացրել է հետևյալ մասնագիտական գործունեությունը`
1972-1975թթ.` էքսկուրսավար,
1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:
1-ին դեպքում, երբ աշխատել է որպես էքսկուրսավար, որպես ստաժ հաշվարկվում է ամբողջ ժամանակը` 3 տարի, երկրորդ դեպքում, երբ աշխատել է մանկավարժ` 1978-ից 2009 թվականը, որպես ստաժ է ընդունվում ոչ թե մինչև 2009-ը աշխատած ժամանակը, այլ մինչև 2003-ը, այսինքն հաշվառվում է 25 տարին: Ընդհանուր աշխատանքային ստաժը ստացվում է 28 տարի:
Երբ դիմել մասնակի կենսաթոշակ ստանալու համար
Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, այսինքն` մինչև 63 տարեկանը լրանալը:
Մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող մասնագիտությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ (արտիստներ):
2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ (արտիստներ)՝ բացի նվագախմբերի դերասաններից, տիկնիկային թատրոնի տիկնիկներ խաղացնող դերասաններ (արտիստներ):
3. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական թատրոնների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների նվագախմբերում և սինֆոնիկ նավագախմբերում, ինչպես նաև համերգային կազմակերպությունների նվագախմբերում և երաժշտական էստրադային նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ:
4. Համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ (դերասաններ):
5. Երգչախմբային կոլեկտիվների բարձր կարգի (կատեգորիայի) դերասաններ (արտիստներ), ծաղրածուներ:
6. Կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ:
Dialogue.am