takprosto.cc կայքը գրում է, որ լոլիկը մի շարք օգտակար հատկություններ ունի:
Լոլիկը հարուստ է A և C վիտամիններով, ինչպես նաև մի խումբ հակաօքսիդանտներով:
Լոլիկի մեջ պարունակվող նյութերը գլյուկոզան վերածում են էներգիայի, օգնում հսկել արյան մեջ շաքարի քանակը, պահպանել արյունատար անոթների էլաստիկությունը:
Այն օգտակար է նաև հիշողության հաամար:
Լոլիկի մեջ պարունակվող նյութերն օգնում են սիրտ-անոթային և նյութափոխանակության համակարգերի հետ կապված խնդիրները լուծել:
A և C վիտամինները, որոնք պարունակում է լոլիկը, օգնում են ամրացնել իմունիտետը և լավացնում ընդհանուր զգացողությունը:
Ըստ որոշ հետազատությունների՝ լոլիկում պարունակվող նյութերը կանխարգելում են քաղցկեղային ուռուցքների առաջացումը:
Օգտակար է ոչ միայն լոլիկը, այլև այն ճաշատեսակները, որոնք պարունակում են լոլիկ:
Լոլիկը թուլացնող հատկություն ունի, այդ պատճառով այն հաճախ օգնում է փորկապության դեպքում:
Լոլիկն օգնում է լավացնել մարդու ոչ միայն՝ ֆիզիկական, այլև՝ հոգեկան առողջությունը: Դրանք կարող են օգնել ազատվել դեպրեսիայից, լավացնել տրամադրությունը:
Լոլիկը նաև դիետիկ մթերք է: Այն շատ քիչ կալորիաներ է պարունակում և կարող է օգտագործվել ցանկացած դիետայի դեպքում: