
Բաղադրությունը՝
1 ճյուղ մաղադանոս
Ջուր
Պատրաստումը՝
Ջուրը չհասցնելով եռման ջերմաստիճանի՝ վերցրեք կրակի վրայից և ավելացրեք մաղադանոսը:
Թողեք սառի և մի քանի կում օգտագործեք օրվա ընթացքում:
Պրոցեդուրան կրկնեք 3 օր թարմ պատրաստված թեյով:
Արդյունքը կզգաք առաջին օրվանից հետո:
Մաղադանոսը հզոր միզամուղ և հրաշալի դետոքս-ազդեցություն ունի: Այս ըմպելիքը նաև պարունակում է վիտամին А-ի խորհուրդ տրվող օրական նորմայի 100%-ը, մեծ քանակությամբ վիտամին С, վիտամին К, կալիում և երկաթ: