
Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Lipids in Health and Disease հանդեսում:
Ձիթայուղի պարունակած հիդրօքսիտիրոզոլը, ինչպես ցույց են տվել մասնագետները, նվազեցնում է կերակրի մեջ կենդանական ճարպերի չափից ավելի գործածության բացասական արդյունքը: Մասնավորապես, սույն նյութը հակաօքսիդիչ հատկություն ունի և պաշտպանական ներգործություն է ունենում լյարդի, սրտի և գլխուղեղի վրա:
Մարդու օրգանիզմում ձիթայուղի պարունակած միացությունը մասնակցում է երկարաշղթա կիսաչհագեցած ճարպաթթուների սինթեզին, որոնք կարևոր դեր են խաղում արյունատար անոթների առողջության գործում: