Ճիշտ սննդակարգի և ժողովրդական բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս սև կամ կանաչ թեյին ավելացնել տարբեր դեղաբույսեր և պտուղներ, ինչը կպարգևի առողջություն, լավ իմունիտետ և գեղեցկություն:
Ներկայացնում ենք համեղ և օգտակար բուսական թեյերի բաղադրատոմսեր
Մասուրի թեյ
Մասուրի թեյի շնորհիվ դուք կազատվեք այտուցներից և ավելորդ քաշից, քանի որ այն ունի միզամուղ հատկություն: Թեյով բաժակի մեջ ավելացրեք մանրացված մասուր, ծածկեք, թողեք 15 րոպե և խմեք գոլ վիճակում: Այն կարելի է խմել օրական 3 անգամից ոչ ավելի, միաժամանակ, օրվա ընթացքում հարկավոր է խմել շատ ջուր:
Լորենու թեյ
Լորենու թեյը բարերար ազդեցություն ունի իմունային և նյարդային համակարգի համար, հանգստացնում է և պաշտպանում վիրուսներից: Պատրաստեք կանաչ թեյ և ավելացրեք լորենու մի քանի ծաղիկ, թողեք 10-15 րոպե: Խմեք ամեն օր առավոտյան և երեկոյան՝ հատկապես երբ հոգեպես կամ ֆիզիկապես լավ չեք զգում:
Դարչինով թեյ
Սա գերազարց միջոց է նիհարելու, դառնալու առողջ և եռանդուն: Դարչինն ունի ախորժակը նվազեցնելու հատկություն և հիանալի հակասեպտիկ է: Այն օգնում է մրսածությունից բուժվելու և իմունիտետը բարձրացնելու համար: Պատրաստեք կանաչ թեյ և ավելացրեք դարչինի փոշի, իսկ 5 րոպե անց խմեք:
Թեյ կոճապղպեղով
Այն օգնում է անոթները մաքրել ավելորդ խոլեսթերինից, նիհարել, դառնալ ուժեղ և դիմացկուն: Կոճապղպեղը բարերար ազդեցություն ունի մարսողական համակարգի համար, արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն: Թեյի մեջ կարելի է ավելացնել աղացած կամ մաքրված կոճապղպեղի մի քանի օղակ: