ՀայՄեդիա.AM-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածու, այժմ Երևանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
–Որպե՞ս Երևանի ավագանու գործող անդամ և ավագանու թեկնածու՝ ո՞րն է, ըստ Ձեզ, երևանցու թիվ մեկ խնդիրն այսօր:
-Երևանցու թիվ մեկ խնդիրն է ունենալ մի քաղաք, որն ապրելու և գործելու համար լինի առավել համրարավետ: Դա, կարծում եմ, գերխնդիր է ցանկացած քաղաքացու համար: Խնդիրներն, իհարկե, բազում են, ու բոլորս քաջ գիտենք Երևանի հիմնական խնդիրները: Դրանք և՛ էկոլոգիական խնդիրներն են , և՛ տրանսպորտի ծեծված խնդիրն է, որ դարձել է քաղաքային տնտեսության «աքիիլեսյան գարշապարը», վերելակների ու վթարային շենքերի խնդիրն է և այլն:
Բայց ես չէի ցանկանա շեշտը դնել միայն ու միայն երևանցնիների համարավետության վրա. եկեք չմոռանանք, որ համայն հայության մայրաքաղաքան է Երևանը: Ու քանի որ սփյուռքահայ մեր հայրենակիցներից շատ շատերն իրենց ընտանիքներով տարվա մեջ նույնիսկ մի քանի անգամ այստեղ են լինում, մենք պետք է սովորենք Երևանը հարմարեցնել նաև նրանց՝ հարմարավետության ու նախասիրությունների առումով: Բացի այդ՝ Երևանը, զբոսաշրջության առումով, բավական գրավիչ քաղաք է, ու միջազգային տարբեր վարկանշային կազմակերությունների դասակարգումների համաձայն՝ մեր մայրաքաղաքը դասվում է այն քաղաքների շարքին, որտեղ յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է այցելի:
–Ձեր մրցակից դաշինքի առաջնորդն, օրինակ, ասում է, որ Երևանի տրանսպորտի վարչության պետը պետք է չունենա ծառայողական մեքենա ու երթևեկի հասարակական տրանսպորտով՝ խնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար: Ի՞նչ եք կարծում՝ այս գաղափարի իրացումը որնքանո՞վ կնպաստի հարցի կարգավորմանը:
-Քաղաքապետարանի աշխատանքը չի նշանակում անընդհատ փողոցում լինել՝ տեսնելու համար՝ ինչ է կատարվում: Ես համոզված չեմ, որ Երևանի տրանսպորտի վարչության պետը հասարակական տրանսպորտի խնդիրներին ծանոթ չէ, ու այդ խնդիրներին ծանոթ լինելու համար անպայման աշխատանքի պետք է գնա հասարակական տրանսպորտով: Կարող է և գնալ, դա իր խնդիրն է, ի վերջո՝ ամեն մարդ ինքն է իր ժամանակը տնօրինում: Ես ինքս, օրինակ, հասարակական տրանսպորոտվ չեմ կարող երթևեկել, որովհետև իմ ժամանակը րոպեներով հաշվարկված է, բայց դա չի նշանակում, թե ես տեղյակ չեմ խնդրի մասին: Ի վերջո՝ ես տեսնում եմ այդ ամենը: Ասածս այն է՝ պարտադիր չէ անպայման օգտվեմ տրանսպորտից, որ իրազեկ լինեմ ոլորտում առկա խնդիրներից:
–ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակում ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ են ընդգրկված. ի՞նչ արդյունք է տվել ու տալիս ձեր համագործակցությունը:
-Անշուշտ դրական: Ավագանիներիս աշխատանքը հիմնականում երևում է հանձնաժողովներում: 4 մշտական հանձնաժողով կա քաղաքապետարանում, և եթե դուք նայեք ավագանու նիստերը, ապա շատ տխուր պատկեր կլինի: Ազգային Ժողովի նման չէ մեզ մոտ, որ էլեկտրոնային գրանցում ու քվերակություն լինի: Ամեն հարցի ժամանակ ձեռք ենք բարձրացնում, ձեռք են իջեցնում, ու այդ ամենը գրանցում է հաշվիչ հանձնաժողովը: Եվ կողքից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե մարդիկ մեխանիկական ինչ-որ բան են անում՝ հարցերին ու խնդիրներին խորամուխ չլինելով: Բայց ավագանու իրական աշխատանքը ոչ թե նիստերն են, այլ այդ նիստերին նախորդող աշխատաքները հանձնաժողովներում՝ քաղաքապետարանի տարբեր վարչությունների ու բաժինների հետ:
–Վերջին շրջանում շատ է խոսվում Երևանը տեխնոլոգիապես առավել հագեցած դարձնելու մասին: Ի՞նչ փոփոխություներ ու անելիքներ կան այս ոլորտում:
-Ձեզ կարող է տարօրինակ թվալ, բայց Երևանը, էլեկտրոնային կառավարման առումով, բավական առաջատար դիրքերում է: Ըստ ամերիկյան շատ հայտնի համալսարաններից մեկի դասակարգման՝ քաղաքների էլեկտրոնային կառավարման առումով՝ Երևանը լավագույնների ցանկում է: Մեզ մոտ արդեն իսկ կիրառվում է մեկ պատուհանի սկզբունքը, կայքերն են հասանելի ու բազմաբովանդակ, ավագանու նիստերն են առցանց հեռարձակվում և այլն: Գիտեմ նաև, որ արձանների վրա այժմ կոդ կա տեղադրված, որը կարող ես մուտքագրել հեռախոսի համապատասխան ծրագրի մեջ ու տեսենել՝ ինչ արձան է դա: Ես չեմ կարծում, թե աշխարհի շատ քաղաքներում կան այդպիսի բաներ:
Շտապեմ հավելել սակայն, որ միայն համաշխարհային խոշոր կառույցների դասակարգումները բավարար չեն ասելու համար, թե մեր քաղաքն արդեն իսկ գրավիչ է օտարերկրացիների համար և տեխնոլոգիապես հագեցած լինելու առումով՝ հարմարավետ: Զբոսաշրջության խնդիրները, անշուշտ, կարևոր են մեզ համար։ Եվ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը եկել էր «Սինոփսիս», զբոսաշրջային ոլորտին նույնպես անդրադարձանք ու բավական հետաքրքիր զրույց ունեցանք, քանի որ այդ ոլորտը բոլորիս էր հետաքրքրում: Այո, մենք ուզում ենք, որ մեր քաղաքն ավելի գրավիչ լինի, գովազդները նույնպես գրավիչ լինեն ու համապատասխան քաղաքին: Զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, շարժասանդուղքով իջնում է ու մինչև անցագրային կետին հասնելն ի՞նչ է տեսնում՝ տարբեր հյուրանոցների, խաղատների գովազդներ։ Բայց կարելի է չէ այնպիսի գովազդներ դնել, որ մարդիկ հասկանան՝ ինչպիսի երկիր են եկել, քանզի տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը հենց օդանավակայանից է սկսվում։ Կարելի է, օրինակ, տեղեկացնել զբոսաշրջիկներին, որ սա առաջին քրիստոնյա երկիրն է, կամ կիրառել հենց այն փաստը, որ այս երկրում մեկ տարի առաջ Հռոմի Պապը աղոթք է հղել արար աշխարհի ժողովուրդներին, ինչու ոչ՝ Նոյ նահապետը Արարարտից հենց Արարատյան դաշտավայր է իջել ու այսպես շարունակ: Ես ուզում եմ, որ մեր գովազդային ոլորտում փոփոխություններ լինեն, շատանա սոցիալական գովազդների թիվը, որոնց կարիքն այժմ մենք շատ ունենք: Դրանք պետք է դաստիարակչական բնույթ ունենան և քարոզեն, որ քաղաքը քո տուն է, ու այնպես ինչպես տունդ ես մաքուր պահում, քո քաղաքն էլ հենց այդպես պետք է մաքուր պահես։
–Հարցեր, խնդիրներ, առաջարկներ, լուծումներ. ի՞նչ անելիքներ կան առաջիկայում՝ վերստին ավագանի ընտրվելու դեպքում:
-Քանի որ մեր քաղաքի նկարագիրն ավելի ժամանակից երագներ է ստանում, այն ենթադրում է ավելի պրոֆեսինալ մոտեցումներ, աշխատանք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ: Մենք շատ-շատ ստանդարտների պետք է համապատասխանենք ու հրաժարվենք որոշակի բաներից, որոնց ուղղակի մենք սովոր ենք: Օրինակի համար՝ մեծ քաղաքներում երբ որ տրանսպորտային բարեկարգման ցանց է նախագծվում, կանգառները կառուցվում են իրարից 500 մետր հեռավորության վրա։ Պատկերացնեք՝ Երևանում ամեն 500 մետրից հետո լինեն կանգառները, ի՜նչ դժգոհություններ կառաջացնեն: Մեր բանկիչները գիտեն, թե իրենց մուտքից դուրս եկան, պետք է կանգառ լինի: Ու եթե կանգառ չկա իրենց մուտքին մոտ, ապա իրենց մասին չեն մատծում: Հիմա եթե մենք ուզում ենք, որ մեզ մոտ խցանումներ չլինեն, կանոնավոր երթևեկություն լինի, ու միաժամանակ ուզում ենք նաև համաշխարհային փորձը կիրառել, բնական է՝ որոշ բաներ պետք է փոխառնենք ու մեր մեջ արմատացած կենցաղային որոշ երևույթներից հրաժարվենք:
Բավական ուրախ եմ, որ նոր ուժեր են գալու, երիտասարդ նոր ավյուն է գալու քաղաքապետարան: Եվ այդ երիտասարդության ու քաղաքական ակտիվության սիմբիոզը պետք է իր դրական արդյունքը տա: Կլինեն իհարկե պոպոլիստական մոտեցումներ, որ կդրսևորվեն առաջին նիստերի ժամանակ, բայց ինձ թվում է, որ ինչ-ոչ ժամանակ կանցնի ու բոլորը կհասկանան, որ միայն դրանով առաջնորդվել չի կարելի: Պետք է համընդհանուր թիմային աշխատանք լինի: Թիմային՝ ոչ միայն խմբակցություններն իրար մեջ, այլ միասին, բոլորով։