Կարմիր սոխն ամենահզոր բնական հակաբիոտիկն է: Կերեք այնքան, որքան հնարավոր է: Այն օգտակար է հետևյալ օրգանների համար:
Բերանի խոռոչ
3-8 րոպե մի փոքր կարմիր սոխ ծամելով՝ թուքը դառնում է առավել ստերիլ:
Էնդոկրին գլանները
Սոխը լավացնում է վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի աշխատանքը, այն նաև կարգավորում է հորմոնների արտազատումը:
Շնչառական օրգանները
Այս հզոր բանջարեղենը հանգստացնում է հազը, վերականգնում ձայնը, բուժում գրիպը, կոկորդի ցավը, բրոնխիտը և ասթման:
Աղիները
Կարմիր սոխը կանխարգելում է աղիներում վնասակար միկրոօրգանիզմների գոյացությունը, պաշտպանում է լորձաթաղանթը բորբոքումներից:
Մարսողություն
Կարմիր սոխը բարձրացնում է ախորժակը, կարգավորում մարսողությունը, հեռացնում մարսողությանը խանգարող երևույթները, ինչպիսիք են՝ փքվածությունն ու փորկապությունը:
Երիկամներ
Խթանում է երիկամների աշխատանքն ու միզարձակումը:
Ոսկորներն ու հոդերը
Կարմիր սոխն արագացնում է ավելորդ հեղուկի և տոքսինների հեռացումն օրգանիզմից, օգնում է բուժել ռևմատոիդ արթրիտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը