Աշնան սեզոնին՝ անսովոր լինելով եղանակային փոփոխություններին, հաճախ մրսում ենք և հիվանդանում: Դեղատներում վաճառվում են մի շարք միջոցներ, որոնք նույնիսկ խոստանում են մրսածությունն անցկացնել մի քանի ժամերի ընթացքում, սակայն, եթե տանը ազնվամորու մուրաբա ունեք, ապա կարող եք ինքնուրույն՝ առանց քիմիական դեղահաբերի, անցկացնել մրսածությունը:
Այս հզոր բաղադրատոմսը մեզ է հասել մեր տատիկներից:
Ձեզ անհրաժեշտ է
- 1 ճ/գ ազնվամորու մուրաբա
- 1 ճ/գ մեղր
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- 1 ճ/գ կոնյակ
- 1 հաբ ասպիրին
Բոլոր բաղադրիչները խառնում ենք և վրան եռացրած ջուր լցնում: Խառնուրդը խմեք, հանգիստ պառկեք 2 ժամ: Հնարավորության դեպքում՝ 3-5 անգամ կատարեք գործողությունը:
Առավոտյան մրսածության հետքն անգամ չի լինի:
168.am