WannaCry վիրուսը կարող է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times
Advertisement 1000 x 90

WannaCry վիրուսը կարող է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times

Կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել: Այդ մասին տեղեկացնում է Financial Times հրատարակությունը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը, կիբեռգրոհների շարքը կարող է վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան: Նրա տվյալներով՝ վիրուսի տարածումն արդեն 200 հազար օգտատերերի է վնասել աշխարհի 150 երկրներում:

Avast հակավիրուս մշակողները հայտնել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերական գրոհների մասին: Ընկերության տվյալներով՝ առաջին հերթին վիրուսը տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում և Թայվանում: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ցանցահեններն օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության վերափոխված վնասաբեր ծրագիրը:

Գլոբալ կիբեռգրոհի հետևում կանգնած չարագործները, գրոհ, որն սկսվել է մայիսի 12-ին և համակարգիչներ ախտահարել ամբողջ աշխարհում, քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից: Սակայն, ինչպես նշում է բրիտանական The Times թերթը, շորթիչները մինչ այժմ միջոցները չեն հանել այն հաշիվներից, որտեղ զոհերն ուղարկել են փրկագինը: Հավանաբար, նրանք երկյուղում են այն բանից, որ դրանք վերահսկվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: