Սխտորը շատ արտասովոր սննդամթերք է: Այն գրգռում է ախորժակը, բարելավում է մարսողությունը: Այն ունի նաև շատ ուժեղ մանրէազերծ հատկություն:
Այս մթերքն ընդունակ է նաև իջեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ, իսկ դա նշանակում է, որ դրա օգուտը սրտանոթային համակարգի համար անգնահատելի է: Բացի այդ, սխտորն օգտակար է բարձր ճնշման ժամանակ, այն լայնացնում է անոթները, ինչը նպաստում է ճնշման իջեցմանը:
Շնորհիվ իր հատկությունների, սխտորը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, ինչպես, օրինակ, այն միջոցում, որն այսօր կներկայացնենք: Այն ամրացնում է սիրտը, մաքրում է արյունը և օրգանիզմը, ինչպես նաև վերացնում է ավելորդ ճարպերը և բարելավում է նյութափոխանակությունը:
Սխտորի լիկյոր
Պատրաստման եղանակը
Թափանցիկ շշի մեջ լցնել 4 մասի բաժանած սխտորի 12 ատամիկ:
Վրան լցնել 3 բաժակ կարմիր գինի:
Ծածկել և 2 շաբաթ դնել պատուհանագոգի արևոտ մասում:
Օրը 2-3 անգամ թափ տալ շիշը: 2 շաբաթ անց քամել և լցնել մուգ շշի մեջ:
Այս լիկյորն անհրաժեշտ է օգտագործել մեկական թ/գ, օրը 3 անգամ, 1 ամսվա ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը