Քնի պակաս. 8 տհաճ հետևանք օրգանիզմի համար
Advertisement 1000 x 90

Քնի պակաս. 8 տհաճ հետևանք օրգանիզմի համար

Ամեն օր 8-ժամյա քունը հարկավոր է օրգանիզմին՝ նորմալ աշխատռանքի համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ քնի պակասը մի շարք անցանկալի հետևանքներ է ունենում առողջության համար։

Բարձրանում է զարկերակային ճնշումը։ Քնի վատ որակն անդրադառնում է երակների և արյան շրջանառության վրա։ Դա հանգեցնում է սրտամկանի ծանրաբեռնվածության։ Արդյունքում քնի պակասը կարող է հանգեցնել հիպերտոնիայի։

Քաղցի զգացում է առաջանում։ Քնի պակասը կապված է մարդու մարմնի քաշի հետ։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ քիչ քնելու արդյունքում մեծանում է ախորժակը։ Քնի պակասը հանգեցնում է լեպտին հորմոնի քանակի նվազման, որը հսկում է ախորժակը։ Քիչ քնելու արդյունքում մեծանում է քաղցր ուտելու ցանկությունը։

Թուլանում է իմունիտետը։ Վատ քունը ֆիզիկական հյուծվածության պատճառ է դառնում, ինչի արդյունքում իմունիտետն ընկնում է։ Արդյունքում իմունային համակարգն ավելի քիչ հակամարմիններ է արտադրում՝ հիվանդաբեր միկրոբների դեմ պայքարի համար։ Արդյունքում մեծանում է բակտերիալ և վիրուսային վարակների, ինչպես նաև աուտոիմուն հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Ինտելեկտուալ կարողություններն ընկնում են։ Մարդու ուղեղն ու նյարդային համակարգն ամենաշատն են տուժում քնի պակասից։ Քիչ քնելու արդյունքում տուժում է կենտրոնանալու կարողությունը, մեզ համար ֆիզիկական գոսրծունեությամբ զբաղվելը դժվար է դառնում։ Մենք դժվարանում ենք որոշումներ կայացնել, հիշողությունը վատանում է։

Առաջանում է սթրես և դեպրեսիա։ Ընդամենը մի գիշեր վատ քնելը մեզ ավելի գրգռված ու նյարդային է դարձնում։ Իսկ քրոնիկական քնի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի։

Մեծանում է 2-րդ կարգի դիաբետի առաջացման հավանականությունը։ Հանգստի պակասը խանգարում է գլյուկոզայի վերամշակմանը։ Շաքարը սկսում է կուտակվել օրգանիզմում։

Քաշն ավելանում է։ Երբ քիչ ենք քնում, ոչ միայն շատ ուտելու ցանկություն ենք ունենում, այլև գիրանում ենք։ Գիրանում ենք ավելորդ կալորիաներ օգտագործելու արդյունքում։ Բացի այդ՝ քնի պակասը խանգարում է հորմոնների արտադրությանը, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացին։ Արդյունքում օրգանիզմի համար ճարպերն ու շաքարը որպես էներգիայի աղբյուր օգտագործելն ավելի է բարդանում, որոնք սկսում են կուտակվել մարմնի տարբեր հատվածներում։

Բորբոքային պրոցեսներ են զարգանում։ Քնի պակասի արդյունքում անհավասարակշռություն է առաջանում, ինչն արտահայտվում է բորբոքմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը