Fithacker.ru կայքը ներկայացրել է բաղադրատոմս, որն օգնում է ազատվել առողջության հետ կապված մի քանի խնդրից։ Այն պատրաստելու համար հարկավոր է դդում։
Մաքրեք դդումը, 100 գրամը կտրատեք։ Հարեք բլենդերում՝ մի փոքր ջուր ավելացնելով։
Սմուզին հարկավոր է օգտագործել նախաճաշից 15-20 րոպե առաջ՝ յուրաքանչյուր օր մեկ ամսվա ընթացքում։
Այս սմուզին հակացուցումներ չունի։ Դդումը մաքրում է անոթները և օրգանիզնից հեռացնում «վատ» խոլեստերինը։ Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, հարկավոր չէ ինքնաբուժմամբ զբաղվել։ Դիմեք մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժությունը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը