Փորկապությունն անտանելի անհարմարություն է առաջացնում, ինչը նկատելիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մրգեր, որոնք կարող են օգնել պայքարել փորկապության դեմ։
Կիվի
Այս միրգը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է լավացնել աղիների աշխատանքը։ Դրանում պարունակվող ֆերմենտը նպաստում է նաև նյութափոխանակության ընթացքին և իջեցնում գազերի առաջացման հավանականությունը։ Կարող եք ամեն օր քաղցած վիճակում կիվի օգտագործել։ Եթե չեք սիրում կիվիի համը, կարող եք այն համադրել նարնջի հյութի հետ։
Սալոր
Չորացրած կամ թարմ սալորը մանրաթելեր է պարունակում։ Այն թույլ լուծողական ազդեցություն է ունենում, պաշտպանում է աղիներն ու խթանում հաստ աղու աշխատանքը։
Նարինջ
Նարինջը ևս դասվում է այն մրգերի շարքին, որոնք օգնում են պայքարել փորկապության դեմ։ Այն մեծ քանակով վիտամին C է պարունակում։ Խորհուրդ է տրվում ամեն օր քաղցած վիճակում նարնջի թարմ քամած հյութ խմել։
Տանձ
Տանձն արդյունավետորեն օգտագործվում է աղիների հետ կապված խնդիրների լուծման համար։ Տանձը նաև պեկտին է պարունակում, որը նպաստում է աղիների աշխատանքին և օրգանիզմի մաքրմանը։
Թուզ
Թուզն իդեալական միջոց է փորկապության դեմ պայքարում։ Դրա լուծողական հատկությունը հեշտացնում է ավելորդ նյութերի դուրսբերումը։ Այն հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից և պաշտպանում է որովայնը մի շարք խնդիրներից, այդ թվում՝ այրոցից։
Հատապտուղներ
Սրանք բնական հակաօքսիդանտներ են և լավացնում են աղիների անցանելիությունը, նյութափոխանակությունը։ Հատապտուղների շարքում կարելի է առանձնացնել ելակը, մոշը, բալը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը