Fithacker.ru-ն գրում է, որ ձմերուկի սերմերը մի շարք օգտակար բաղադրիչներ ունեն, այդ թվում՝ ճարպաթթուներ, անհրաժեշտ սպիտակուցներ, հանքանյութեր՝ մագնեզիում, կալիում, մանգան, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, վիտամին B: Ձմերուկի 20-30 սերմերի վրա 2 լիտր ջուր ավելացրեք, եռացրեք 15 րոպե։ Օգտագործեք 2 օր, երրորդ օրը դադար տվեք։ Ձմերուկի սերմերը բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն։
Պաշտպանում են սիրտը
Ձմերուկի սերմերն օգնում են պահպանել սրտի առողջությունը, կարգավորում են ճնշման մակարդակը և լավացնում նյութափոխանակությունը։
Դանդաղեցնում են ծերացման գործընթացը
Ձմերուկի սերմերը հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են դադաղեցնել ծերացման գործընթացը, գեղեցկացնում են մաշկը, առողջացնում այն, երիտասարդացնում։
Մաքրում է մաշկը
Ձմերուկի սերմերը կօգնեն հեռացնել մաշկի մահացած հատվածները։ Հարկավոր է բամբակը թրջել այս ջրով և քսել մաշկին։
Ամրացնում է մազերը և եղունգները
Ձմերուկի սերմերը մեծ քանակով սպիտակուցներ և ամինաթթուներ են պարունակում, որոնք ամրացնում են մազերը։ Բացի այդ՝ սերմերը ճարպաթթուներ են պարունակում, որոնք կօգնեն խուսափել մազաթափությունից։ Սպիտակուցները եղունգներին օգնում են երկարել և ամրություն են հաղորդում։
Արյան ճնշման կարգավորում
Ձմերուկի սերմերը կօգնեն կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև կանխարգելել արյունատար անոթների սեղմումը։
Ամրացնում է իմունային համակարգը, օգտակար է B6 վիտամինի անբավարար քանակի դեպքում
Այս վիտամինն օգնում է ածխաջրերը վերածել էներգիայի։
Ապահովում է անհրաժեշտ ամինաթթուներով
Օրգանիզմին նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են նաև ամինաթթուներ։
Օրգանիզմն ապահովում է հագեցած թթուներով
Ձմերուկի սերմերի ճարպերի 80 տոկոսը հագեցած և օգտակար ճարպեր են։ Այս սերմերն օրգանիզմի համար էներգիայի հրաշալի աղբյուր են։
Ձմերուկի սերմերն օգնում են բուժել այտուցները
Ձմերուկի մանրացրած սերմերի վրա մի գդալ մեղր ավելացրեք և մի փոքր տաք ջուր։ Լավ խառնեք, օգտագործեք օրվա ընթացքում 2 անգամ։
Օգնում է վերականգնվել
Եթե ցանկանում եք վերականգնել ուժերը հիվանդությունից հետո, կարող եք ձմերուկի սերմեր օգտագործել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը