Steptohealth.ru կայքը գրում է, որ բողկը դրական ազդեցություն է թողնում առողջության վրա։ Հետաքրքիր է, որ բողկից ստացվող յուղը ևս օգտակար է։ Այն օգտագործվում է մաշկի հետ կապված տարբեր խնդիրների լուծման նպատակով։
Օգտակար է լյարդի առողջությանը։ Բողկը նպաստում է լյարդի դետոքսիկացիային և օգնում է արյունը մաքրել տոքսիններից ու ավելորդ նյութերից։
Պայքարում է միզուղիների վարակների դեմ։ Միզուղիների վարակները բավական հաճախ են հանդիպում կանանց շրջանում։ Խորհուրդ է տրվում բողկը ներառել կերակրացանկ, ինչը կօգնի խուսափել այս խնդրից։ Բողկը միզամուղ հատկություն ունի, ինչպես նաև ազդում է՝ որպես հակաբակտերիալ միջոց, ինչն օգնում է պայքարել վարակների դեմ։ Միզուղիների վարակները կանխարգելելու համար օգտակար է շաբաթվա ընթացքում մեկ անգամ բողկից պատրաստված սմուզի օգտագործել։
Բաղադրիչներ
- 2 բողկ
- 1 նարնջի հյութ
- 5 ելակ
- 1 բաժակ ջուր՝ 200 մլ։
Պատրաստման եղանակը
- Նախ՝ հարկավոր է լվանալ բողկն ու ելակը, ապա՝ քամել նարնջի հյութը։
- Բլենդերում հարեք բողկն ու ելակը, ապա ստացվածը խառնեք ջրի և նարնջի հյութի հետ։
Նպաստում է քաշի նվազմանը։ Բողկը հրաշալի հավելում է սննդակարգին, որը միտված է ավելորդ քաշից առողջ ազատվելուն։ Այն գրեթե ածխաջրեր չի պարունակում, միևնույն ժամանակ՝ հարուստ է բջջանյութով, վիտամին C-ով, կալիումով, կալցիումով և մագնեզիումով։ Մասնագետները խորհուրդ են տալիս բողկ օգտագործել, քանի որ այն նպաստում է քաշի նվազեցմանը՝ կարգավորելով նյութափոխանակությունը։
Բողկը հոգ է տանում սրտի առողջության մասին։ Բողկը նյութեր է պարունակում, որոնք օգտակար են անոթների և երակների համար. դրանք օգնում են կանխարգելել անոթների ու երակների կոշտացումն ու բորբոքումը։
Օգնում է իջեցնել զարկերակային ճնշումը։ Բողկը կալիումի բնական աղբյուր է, որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար։ Այս հանքանյութը կարգավորում է արյան ճնշումը։ Այն թույլ կտա լավացնել արյան շրջանառությունը։ Կարող եք պատրաստել այս սմուզին։
Բաղադրիչներ
- 2 բողկ
- 2 գազար
- 1 բաժակ ջուր՝ 200 մլ։
Պատրաստման եղանակը
- Լավ լվացեք բողկն ու գազարը։
- Բլենդերում հարեք բանջարեղենը, ավելացրեք ջուրը։
Հոգ է տանում մաշկի առողջության մասին։ Բողկը պարունակում է վիտամին C, ֆոսֆոր, ցինկ, B խմբի վիտամիններ, որոնք հարկավոր են մաշկի առողջության համար։ Բողկի թուրմը կօգնի պահպանել մաշկի խոնավությունը։
Ամրացնում է իմունային համակարգը։ Բողկի ամենակարևոր հատկություններից մեկն այն է, որ այն ամրացնում է իմունային համակարգը, քանի որ վիտամին C և հակաօքսիդանտներ է պարունակում։ Բացի այդ՝ բողկը կարգավորում է նյութափոխանակությունը՝ նպաստելով կոլագենի սինթեզմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը