Չնայած բազուկը բավական շատ շաքար է պարունակում՝ այն հանգիստ կարելի է օգտագործել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։ Fithacker.ru-ն գրում է, որ այն բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, որոնք կօգնեն նկատելիորեն լավացնել առողջությունը։
Իջեցնում է արյան ճնշումը
Բազուկի հյութը մի քանի ժամվա ընթացքում կարող է իջեցնել արյան ճնշումը։ Բազումը նիտրիտներ է պարունակում, ինչի օգնությամբ լայնացնում է արյունատար անոթները՝ դրանով իջեցնելով զարկերակային ճնշումն ու լավացնել արյան շրջանառությունը։
Հանգստացնում է բորբոքումը
Բազուկը բետանին է պարունակում՝ սննդարար նյութ, որը պաշտպանում է բջիջները, ֆերմենտներն ու սպիտակուցները շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից։ Այն պայքարում է նաև բորբոքման դեմ, պաշտպանում ներքին օրգանները և կանխարգելում մի շարք հիվանդություններ։
Հարուստ է սննդարար նյութերով ու մանրաթելերով
Բազուկը մեծ քանակով վիտամին C, մանրաթելեր ու հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ մանգան, որն օգտակար է ենթաստամոքսային գեղձի, ոսկորների, լյարդի համար, իսկ կալիումը հարկավոր է առողջ նյարդեր ունենալու և մկանային ֆունկցիայի համար։ Բազուկը պարունակում է նաև երկաթ և պղինձ։
Նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային
Բազուկը մի խումբ նյութեր է պարունակում, որոնք կարող են օգնել մաքրել օրգանիզմը, այդ թվում՝ լյարդն ու արյունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը