Budetezdorovy.ru-ն գրում է, որ մեխակի յուղը ցավը հանգստացնող և հականեխիչ հատկություններ ունի։ Այն օգտագործվում է գլխացավերի, դաշտանային սպազմերի, ստոմատիտի, ատամի ցավի, կոկորդի բորբոքման դեպքում։ Այն նաև ուժեղ հակաօքսիդանտ է։ Մեխակի թուրմն օգտագործվում է նաև բերանը ողողելու համար՝ տհաճ հոտից ազատվելու նպատակով։ Խորհուրդ է տրվում նաև օգտագործել հիպոթիրեոզի դեպքում՝ վահանաձև գեղձի աշխատանքը կարգավորելու համար։
Մեխակի թուրմը կարող է օգտագործվել խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար։ Այն հրաշալի միջոց է սնկային և մաշկային վարակների դեպքում։ Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այն կարող է օգտագործվել նաև վարակիչ հիվանդությունների բուժման նպատակով։ Մեխակի թեյն օգտակար է նյութափոխանակությանը։ Այն արագացնում է գործընթացները, որոնք կապված են ճարպերի մասնատման հետ։ Սա է պատճառը, որ այն խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։
Թեյը պատրաստելը շատ հեշտ է։ Հարկավոր է մեծ ճաշի գդալ մեխակին մեկ լիտր ջուր ավելացնել և դանդաղ կրակի վրա եռացնել 10 րոպե։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել երեք թեյի բաժակ։ Մեխակն այլ բաղադրիչների հետ համադրելու դեպքում կարող եք ավելի լավ արդյունքի հասնել։ Այս թեյը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, ազատվել որովայնի փքվածությունից։
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ մեխակ
- դարչինի 3 փայտիկ
- 3 ճաշի գդալ մանրացրած իմբիր
- 1 լիտր ջուր։
Պատրաստման եղանակը։ Ջուրը եռացրեք դարչինի ու մեխակի հետ, անջատեք կրակը, ավելացրեք իմբիրը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը