ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի Facebook-յան գրառումը:
Ինչպես արդեն նշել եմ Ուկրաինայում հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա։
Այստեղ մենք պատմականորեն լուրջ մշակույթային, քաղաքական և տնտեսական հիմքեր ենք ունեցել։ Ուկրաինացիք ընդունում են մեզ, ճանաչում հայերի դերը քրիստոնեության ընդունման գործում, քաղաքաշինության ոլորտում, առևտրում, տնտեսական ձեռնարկներում, ֆինանսներում, պետական շինարարության ոլորտում և այլն։
Լվովի կաթոլիկ հայերը այս քաղաքի առևտուրն ու ֆինանսները պահում էին իրենց ուժերով։ Նրանք բացում էին բանկեր, ֆինանսավորում լեհական թագավորներինևշլյախտիչներին։
Այսպես, 1640-ին կամ ամեուշը՝ 1650-ին, հայերը Լվովում բացեցին Եվրոպայում առաջին դասական բանկը։ Մինչև հիմա էլ հայկական կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ (Լեսյա Ուկրաինկա փողոց) կա Յան Մարտիրոսյանի ղեկավարած բանկի շենքը (սրճարան է 17-րդ դարի բանկի ոճով)՝ իր քարտադարանով, դեպոզիտարով և այլն։ Շշմելու է։ Համարվում է, որ Եվրոպայում առաջին դասական բանկը Անգլիայի բանկն է՝ 1668թ։ Շվեդները պնդում են, թե դա Ռիկսբանկն է՝ 1672թ։ Այստեղ իբրև բանկ հաշվի չենք առնում Սիենայի բանկը, վաշխառուներին, մենյալներին, բանկոներին, տամպլիերներին կամ ֆրանցիսկյաններին։ Խոսքը դասական բանկի մասին է (պասիվ՝ դեպոզիտներ, ակտիվ՝ վարկեր)։
Վերջերս կազմած բանկային անթոլոգիայում Յանի բանկն այդպես էլ ամրագրվեց՝ առաջինը Եվրոպայում։
Հենց այս բանկն է, որ մխիթարյանների, հայկական վաշխառուական կապիտալի հետ միասին (այս մասին հիանալի շարադրանք կա Վ.Բայբուրթյանի մոտ), ֆինանսավորեց եվրոպական երկրներին, որպեսզի կազմակերպվի հզոր բանակ օսմանցիների դեմ։ Մասնավորապես, նշված բանկը ֆինանսավորել է լեհ թագավոր Յան Սոբեցկու արշավանքը Վիեննա 1683թ, ինչով պաշարված այս քաղաքը փրկվեց։
P.S. Ես փաստերն եմ շարադրում։ Անձամբ ինքս հայկական նման հակաթուրքականությունը Եվրոպայում չեմ ողջունում։ Միշտ էլ առանց հասկանալու օգնել ենք այլոց՝ փակելու թուրքերի ճամփան դեպի Արևմուտք, նրանք էլ ի վերջո, շուռ են եկել Արևելք՝ մեզ վրա, ու ջարդել։ Հայ լուրջ պատմաբաններն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ գործնականում թուրքերը Հայաստանը գրավել են Արևմուտքից, այլ ոչ թե Արևելքից։