Վերջերս պապայայի տերևների մզվածքը տարածում է գտել իր բուժիչ հատկությունների շնորհիվ, և այն կարող է որոշ մահացու հիվանությունների բուժում ապահովել, որոնցից են՝ դենգե տենդը և քաղցկեղը:
Պապայայի տերևների հյութը իր արդյունավետությունն է ապացուցել ոչ միայն դենգե տենդի ախտանիշերի դեմ պայքարում, այլև բուժման գործում: Այն ունի նաև հակաքաղցկեղային հատկություններ և այլ առավելություններ առողջության համար:
Պապայայի տերևների հյութը բավական դառնահամ է, այն կարելի է համադրել այլ մրգային հյութերի հետ:
Պապայայի տերևներից հյութի պատրաստումը՝ Ոչ մեծ քանակությամբ պապայայի մաքուր հյութը խառնեք այլ մրգային հյութի:
Ըմպելիքը պահեք փոքր շշով սառնարանում 4-5 օր: Բացի դրանից՝ կարող եք 1 պապայայի տերևները դնել բլենդերի մեջ և ավելացնել 1 բաժակ ջուր: Խառնուրդը քամեք թանզիֆով, և հյութը պատրաստ է:
Թրոմբոցիտների արտադրությունը արյան մեջ:
Շատ կարևոր է պահպանել արյան մեջ թրոմբոցիտների արտադրությունը, երբ լուրջ հիվանդ եք:
Լյարդի առողջության պահպանում: Շատ արդյունավետ մաքրող ազդեցության շնորհիվ՝ պապայայի տերևների հյութը քրոնիկական շատ հիվանդությունների, մասնավորապես՝ լյարդի ցիրոզի, դեղնախտի, լյարդի քաղցկեղի բուժման հիմք է:
Հիվանդություններ է կանխում: Պապայայի տերևների հյութի շնորհիվ կկարողանք խուսափել դենգե տենդից, քաղցկեղից, մալարիայից: Սա պահեստային միջոց է իմունային համակարգի համար և կարող է պայքարել բակտերիաների և վիրուսների դեմ օրգանիզմում:
Պահպանում է մարսողական համակարգի առողջությունը: Մարսողական խնդիրներ ունեցողները կարող են լայնորեն օգտագործել պապայայի տերևեների հյութը՝ վերահսկոլեով մարսողական համակարգի առողջությունը:
Հանգստացնոմ է բորբոքումը: Բորբոքումն առաջացնում է հիվանդոթյուններ և ալերգիաներ, իսկ հյութը հակաբորբոքային հատկություններ ունի, որոնք կարող են նվազեցնել այն առանց հետագա որևէ խնդրի:
Կարգավորում է ամսեկանները: Պապայայի տերևները կարող են նվազեցնել նախադաշտանային համախտանիշի նշանները, հնարավոր է՝ նաև կարգավորել դաշտանային ցիկլը: Պաշտպանում է սրտանոթային համակարգը:
Պապապայի տերևները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք խթանում են իմունային համակարգը, պաշտպանում են սրտի առողջությունը, նաև լայնացնում են անոթները:
Բնական կերպով նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Պապայայի տերևների հյութը մեծացնում է ինսուլինի նկատմամբ զգայնությունը, որն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Հակաօքսիդանտների մեծ պարունակությունը նպաստում է դիաբետի երկրորդական բարդությունների նվազեցմանը, որոնցից են՝ լյարդի ճարպակալումը, երիկամների վնասումը և օքսիդատիվ սթրեսը: