Մրգահյութերում շաքարի պարունակությունը նույնքան է, ինչ զովացուցիչ ըմպելիքներում
Advertisement 1000 x 90

Մրգահյութերում շաքարի պարունակությունը նույնքան է, ինչ զովացուցիչ ըմպելիքներում

Համաձայն որոշ սննդաբանների՝ մրգային հյութերը շաքարի մեծ աղբյուր են:

Մրգային հյութերը կարևոր վիտամինների ու ֆիտոնուտրիենների հետ մեկտեղ, պարունակում են մեծ քանակով շաքար, մոտավորապես նույնքան, որքան զովացուցիչ ըմպելիքները: Այս շաքարը արագ մարսվում է օրգանիզմի կողմից, ինչպես գազավորված քաղցր ըմպելիքներում պարունակվողը: Որպես հետևանք` չափիչ շատ հյութ խմելը կարող է հանգեցնել ճարպակալման ( ինչպես պարզ է դառնում բրիտանական բժշկական ամսագրերից մեկում հրատարակված հետազոտության արդյունքներից), և տիպ 2 շաքարային դիաբետի բարձր ռիսկի: Սակայն արդյո՞ք մրգերը օգտակար չեն:

Բանն այն է, որ մրգային հյութերում չկան սննդային մանրաթելեր, որոնք այնքան շատ են չճզմված մրգում: Երբ միրգն ուտում ենք առանց քամելու, մանրաթելերն օգնում են լյարդին մարսել շաքարը: Սակայն մի անհանգստացեք, կարիք չկա դադարեցնել մրգային հյութեր օգտագործելը: Բանալին չափի մեջ է. Օրական 150մլ մրգային հյութը թույլատրելի է: Կարող եք նաև հյութը ջրով նոսրացնել, մեկ բաժակին բաժին ընկնող շաքարի քանակը նվազեցնելու համար: