Լայմի օգտակար հատկությունները, որոնց մասին չգիտեք
Advertisement 1000 x 90

Լայմի օգտակար հատկությունները, որոնց մասին չգիտեք

Fithacker.ru կայքը գրում է, որ լայմը հարկավոր է ներառել ամենօրյա սննդակարգ, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։

Պաշտպանում են ռևմատոիդ արթրիտից

Լայմը հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև հակաբիոտիկ հատկություն ունի։ Լայմը վիտամին C է պարունակում, որը չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք կարող են բորբոքման պատճառ դառնալ։ Բացի այդ, լայմը կարող է մեղմացնել ռևմատոիդ արթրիտի նշանները։

Պաշտպանում են մրսածությունից

Լայմը վիտամին C է պարունակում, որը պաշտպանում է մրսածությունից և նվազագույնի հասցնում դրա նշանները։ Այն օգտագործելու դեպքում կարող եք մինչև 50 տոկոսով նվազեցնել մրսածության հավանականությունը։

Օգնում են նյութափոխանակության համակարգին

Լայմը մանրաթելերի աղբյուր է. սա կօգնի արագացնել նյութափոխանակությունը, կլավացնի սննդարար նյութերի յուրացումը, կպաշտպանի նյութափոխանակության համակարգի առողջությունը։ Արդյունքում՝ կարող եք նաև ազատվել ավելորդ քաշից։

Օրգանիզմը կպաշտպանեն քրոնիկական բորբոքումից

Ցանկացած բորբոքում, որը քրոնիկ է դառնում, կարող է վնաս հասցնել կենսական կարևոր օրգանների՝ սրտին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին, նույնիսկ հիպերտոնիայի պատճառ դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը