Fithacker.ru-ն գրում է, որ սպիտակ ելակն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Դրա համը բավական նման է անանասի համին։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով և սննդարար նյութերով։
Ամրացնում է իմունային համակարգը
Սպիտակ ելակը մեծ քանակով վիտամին C է պարունակում և հակաօքսիդանտներ։ Այդ պատճառով այն ամրացնում է իմունային համակարգը՝ դրանով իսկ կանխարգելելով վարակների ու գրիպի առաջացումը։
Ամրացնում է ատամներն ու ոսկորները
Այս հատապտուղը հարուստ է նաև վիտամին A-ով, ինչը շատ կարևոր է ատամների ու ոսկորների ամրության համար։
Ուժեղացնում է սիրտը
Սպիտակ ելակը մեծ քանակով կալիում է պարունակում, որը վերահսկում է զարկերակային ճնշումը՝ դրանով իսկ կանխարգելելով սրտային անբավարարությունը, կաթվածը, սրտի նոպան և սիրտ-անոթային հիվանդությունները։
Կանխարգելում է նյութափոխանակության հետ կապված խնդիրները
Սպիտակ ելակը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են աղիների աշխատանքին, կարգավորում խոլեստերինի մակարդակը։
Էներգիա են հաղորդում
Սպիտակ ելակը մեծ քանակով ածխաջրեր է պարունակում, որոնք էներգիա են հաղորդում։
Իդեալական են հղի կանանց համար
Սպիտակ ելակը նյութեր է պարունակում, որոնք կենսական կարևոր նշանակություն ունեն պտղի զարգացման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը