Fithacker.ru-ն գրում է, որ սխտորն օգտագործվում է՝ որպես պրոֆիլակտիկ միջոց մի շարք հիվանդությունների դեպքում։ Այն օգտագործվում է արյան բարձր ճնշման, խոլեստերինի բարձր մակարդակի, սրտի կաթվածի և աթերոսկլերոզի դեպքում։ Զարմանալի է, բայց չինացիները սխտորը դնում են բերանում և թողնում շուրջ 30 րոպե։
Սխտորի սննդարար բաղադրիչներն օրգանիզմ են մտնում թքի միջոցով և մաքրում արյունատար անոթները։ 30 րոպե անց հարկավոր է բերանից հանել սխտորը։ Հարկավոր է նաև լվանալ ատամները։ Այս միջոցը դրականորեն է ազդում առողջության վրա։
Մաքրում է օրգանիզմը։
Լավացնում է երիկամների վիճակը։
Մաքրում է մաշկը։
Ամրացնում է իմունիտետը։
Օգնում է բրոնխիտի դեպքում։
Վերահսկում է ախորժակը։
Օգտակար է քրոնիկ հազի դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը