Բանջարեղենը շատ օգտակար է առողջության համար։ Marketium.ru-ն գրում է, որ լոլիկը բացառություն չէ. այն 95 տոկոսով կազմված է ջրից, պարունակում է ածխաջրեր և սննդային մանրաթելեր։ Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ մի խումբ վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ վիտամին C, K1, B1, կալիում։ Դրանք առողջ սննդակարգի անբաժանելի մաս են կազմում։
Սրտի առողջություն
Լոլիկն իր օգտակար հատկությունների շնորհիվ օգտագործվում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ լիկոպենի և բետա-կարոտինի ցածր քանակը կապված է սրտի կաթվածի բարձր հավանականության հետ։ Լոլիկի օգտագործման արդյունքում կարող եք օրգանիզմում մեծացնել այս նյութերի մակարդակը։
Հիվանդությունների կանխարգելում
Մի խումբ մասնագետներ այն կարծիքին են, որ լոլիկի օգտագործումը թույլ է տալիս կանխել որոշ հիվանդությունների առաջացումը։
Առողջ մաշկ
Լոլիկը բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, այն պաշտպանում արևային այրվածքներից։
Նյութափոխանակության համակարգի ճիշտ աշխատանք
Ջրի և սննդային մանրաթելերի մեծ քանակի օգնությամբ լոլիկը փորկապության կանխարգելման լավագույն միջոցներից է։
Պայքար զարկերակային գերճնշման դեմ
Կալիումով հարուստ մթերքը կարող է օգնել հիպերտոնիայի դեմ պայքարում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը