Պատահական չէ, որ շաքարը համարվում է ամենաէժան և օրինական թմրանյութը. եթե սկսեն այն օգտագործել, ապա սաստիկ ընտելացում է առաջանում, որից հրաժարվելը չափազանց դժվարանում է:
Սակայն կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է օգնել հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը.
Ընկուզեղեն
Մասնագետներից շատերի կարծիքով՝ եթե ամեն օր մի կույտ ընկույզ, օրինակ՝ նուշ օգտագործեք, քաղցր ուտելու ցանկությունն ավելի փոքր կլինի: Ընկույզը մեծ քանակով օգտակար նուտրիենտներ է պարունակում, ուստի այն սննդակարգի մեջ ընդգրկելը լավ գաղափար է, եթե նույնիսկ քաղցրեղենի կախվածություն չունեք: Սակայն չարժի մոռանալ, որ ընկուզեղենը կալորիաներ շատ է պարունակում:
Կոկոսի յուղ
Մասնագետների խոսքով՝ ուտելով երկու ճաշի գդալ կոկոսի յուղ, կարելի է բավարարել քաղցրի պահանջը: Ճիշտ է, կոկոսի յուղում, ինչպես ընկուզեղենում, կալորիաների քանակը մեծ է: Դրանից բացի, գիտնականները դեռևս համակարծիք չեն՝ այս յուղն օգտակար է թե վնասակար:
Դարչինով կարտոֆիլ
Խանութներում վաճառվող կալորիական թխվածքները և տորթերը չչարաշահելու համար, որոնք հաճախ օրգանիզմի համար վտանգավոր հավելումներ են պարունակում, կարելի է կարտոֆիլը պատրաստել դարչինով տապակած: Այս ճաշատեսակը և՛ օգտակար է, և՛ օգնում է բավարարել քաղցրի հակումը:
Եթե դեռևս քաղցրի կարիք ունեք, կարելի է սննդակարգում ավելացնել նաև որակյալ սև շոկոլադ՝ կակաոյի մեծ տոկոսով, թարմ մաքրած գազար և չրեր: