Ավանի աղի հանքի հիմքի վրա գործող Հանրապետական անձավաբուժական կենտրոն յուրաքանչյուր տարի բուժման նպատակով այցելուներ են գալիս Ռուսաստանից, Հարավային Ամերիկայից, Անգլիայից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրապետական անձավաբուժական կենտրոնի գլխավոր խորհրդատու, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանն ասաց, որ աշխարհում նման կենտրոնները շատ են, սակայն Հայաստանն առանձնանում է: «Մենք տարբերվում ենք առաջին հերթին աղի հավելվածների քանակով և որակով: Հայկական լեռնաշխարհն ունի գեոֆիզիկական առանձնահատկություններ, որոնք ևս դրական են ազդում մեր հիվանդների վրա: Բացի այս ամենից, մեր անձավաբուժական կենտրոնում ճառագայթումը հասցված է զրոյի»,- ասաց նա:
Անդրանիկ Ոսկանյանի խոսքով` Հանրապետական անձավաբուժական կենտրոնը բժշկական տուրիզմի ցանկում ընդգրկելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այդպիսով այն կկորցնի իր բուժական հատկությունները: Չնայած նրան, որ դա ֆինանսապես ձեռնտու է, սակայն բուժման համար էֆֆեկտիվ չէ»,- ասաց Ոսկանյանը: Նա նշեց, որ կենտրոնն աշխատում է կլոր տարի: Ստոգետնյա առողջարանում կլիման և ջերմաստիճանը չի փոխվում: «Մենք կարող ենք միանգամից 50 հիվանդ ընդունել: Առողջարանում գործում է պետպատվեր»,- ասաց Անդրանիկ Ոսկանյանը: