ՄԱԿ-ը ևս Հայաստանից արտագաղթի մեծ տեմպեր է կանխատեսում. asekose.am
Advertisement 1000 x 90

ՄԱԿ-ը ևս Հայաստանից արտագաղթի մեծ տեմպեր է կանխատեսում. asekose.am

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը հունիսի 21-ին հրապարակել է իր հերթական Աշխարհի բնակչության հեռանկարը զեկույցը:

Զեկույցում տեղեկություններ և կանխատեսումներ կան ինչպես առանձին մայրցամաքներում սպասվող դեմոգրաֆիական փոփոխությունների վերաբերյալ, այնպես էլ յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակի կանխատեսումների մասին:

Այս զեկույցը ևս Հայաստանի բնակչության հետագա հեռնկարի հետ կապված ոչ մի լավատեսություն չի ներշնչում:

Զեկույցի հեղինակները կանխատեսում են Հայաստանի բնակչության շարունակական նվազում, իսկ 2100թ. համար կանխատեսում են, որ Հայաստանում կապրի 1,8 մլն մարդ:

Մինչև Հայաստանին անդրադառնալը ներկայացնենք թե ինչպիսին է աշխարհի բնակչության վերաբերյալ կանխատեսումները: ՄԱԿ-ի փորձագետների համոզմամբ Երկրի ներկայիս բնկչությունը կազմում է 7մլրդ 550 մլն, և այդ թիվը 2100թ. կհասնի 11մլրդ 184մլնի: Երկրի բնակչությունը աճ է գրանցելու բոլոր մայրցամաքներում բացառությամբ Եվրոպայի, որտեղ այս պահին ապրում է 742մլն մարդ, իսկ 2100թ. կապրի 653 մլն: Աֆրիկայի բնակչությունը ներկայիս 1մլրդ 256մլն-ից կհասնի 4մլրդ 486մլն –ի ավելանալավով գրեթե 3,5 անգամ, ցուցադրելով աճի ամենատպավորիչ տեմպերը: Ասիայում, որտեղ ապրում է երկրի ներկայիս բնակչության մեծ մասը կարճաժամկետ հեռանկարում բնակչության աճ է սպասվում, բայց 2050-2100թթ սկսելու է աստիճանաբար նվազել:

Ըստ զեկույցի 1950թ. Հայաստանում ապրել է 1մլն 354 հազար մարդ, զեկույցի հեղինակները համարում են, որ այս պահին Հայաստանի բնակչությունը կազմում է 2մլն 930 հազար, կանխատեսում են, որ 2030թ. մեր երկրի բնակչությունը կնվազի ընդամենը 27 հազարով հասնելով 2մլն 907 հազարի, 2050թ. կդառնա 2մլն 700 հազարի, իսկ 2100թ. արդեն մեր երկրում կապրի մեկ միլիոնից ավելի պակաս մարդ, քան ապրում է այժմ 1մլն 849 հազար:

Նախ կասկած է հարուցում այն, որ ՄԱԿ-ի փորձագետները համարում են, որ Հայաստանի բնաչկությունը կազմում է 2,93մլն, քանի որ վերջին մարդահամարը Հայստանում անցկացվել է 2011թ. և ըստ դրա Հայաստանի փաստացի բնակչությունը 2,871մլն էր: Այդ ընթացքում նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանից հեռացել է առնվազն 150 հազար մարդ:

Բացի այդ արտագաղթի նման տեմպերի դեպքում, քիչ հավանական է, որ 13 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը նվազելու է ընդամենը 27 հազարով: Համեմատության համար ասենք, որ եթե հարևան Ադրբեջանում այս պահին ապրում է 9մլն 828 հազար, ապա 2050թ. համար կանխատեսվում է 11մլն 39 հազար, ճիշտ է հետագայում Ադրբեջանի բնակչությունը նվազելու է, սակայն ավելի շատ է լինելու քան այսօր:

Մեր մյուս հարևանի Վրաստանը ևս կկորցնի 1,4 մլն ներկայիս 3մլն 912 հազարից 2100թ.հասնելով 2մլն 540 հազարի:Ռուսաստանը մինչև 2100թ. կկորցնի 19մլն բնակչություն ներկայիս 143 մլն-ից հասնելով 124մլն-ի, իսկ ԱՄՆ-ի բնակչության թիվը անշեղ աճ է արձանագրելու 324մլն-ից հասնելով 447 մլն-ի: Աշխարհի բնակչության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այս հղումով:

Չնայած Հայաստանի բնակչության թիվը նվազելու է, սակայն կա մի ցուցանիշ, որը մեր երկրում անշեղ աճ է արձանագրում: Խոսքը ընտրողների թվի մասին է, որը ՄԱԿ-ի փորձագետների հետաքրքրության տիրությում չէ, քանի որ նրանք ընտողների թվի վերաբերյալ կանխատեսումներ չեն իրականացնում:

Կասկածից վեր է, որ եթե ընտրողների թվի աճի ներկա տեմպերը պահպանվեն, ապա 2100թ. Հայաստանում կլինի առնվազն 10 մլն ընտրող:

Միայն թե նման տպավորիչ արդյունքներ ապահովելու համար պետք է, որ մինչև 2100թ. Հայաստանում իշխանության մնա ՀՀԿ-ն:

asekose.am

 

Ավետիս Բաբաջանյան