Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք. անգլիացի և ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Շատ հաճախ նրան վերագրում են «Սասփենսի վարպետ» մականունը: Նա հիմնադրել է սասփենսի և հոգեբանական թրիլլերի շատ էլեմենտներ: Հիչքոքն ունեցել է հաջողված կարիերա բրիտանական կինեմատոգրաֆիայում և ճանաչվել է Անգլիայի լավագույն ռեժիսոր:
Ես 5 տարեկան էի, երբ հայրս ուղարկեց ինձ ինչ-որ գրությունով ոստիկանական բաժանմունքի պետի մոտ. նա կարդաց գրությունը և 5 րոպեով փակեց ինձ բանտախցում, իսկ հետո բացեց դուռը և ասաց. «Ա՛յ այսպես ենք մենք պատժում փոքրիկ չլսող տղաներին»: Այդ ժամանակվանից ինձ չի հաջողվում ազատվել ոստիկանների նկատմամբ սարսափից:
Ես սովորել եմ ճիզվիտների դպրոցում, որոնք սովորեցրել են ինձ ամեն ինչ հսկել և վերլուծել:
Երբ ես տեղափոխվեցի Ամերիկա, ես մեքենա չէի վարում 11 տարի, որովհետև վախենում էի, որ ինձ կտուգանեն: Հոգեբաններն ասում էին, որ իմ ֆոբիան կարելի է բուժել, բայց ես ինչ-որ կասկածում եմ:
Ես դեմ չեմ Ոստիկանությանը, ես ուղղակի շատ եմ նրանցից վախենում:
Ինձ համար պարզ էր, որ «Պսիխո»-ի ժամանակ հանդիսականը պետք է գոռա և ծղրտա, բայց ոչ ավելի բարձր, քան Roller-coaster-ում: Ես ուզում էի, որպեսզի մարդիկ դուրս գային սրահից՝ ժպտալով հաճույքից:
Երբ ես կինո եմ նկարում, ես արդեն լսում եմ մարդկանց գոռոցները:
Իմ բախտը բերել է, որ ես վախկոտ եմ. քաջ մարդը չէր կարող դառնալ սասփենսի վարպետ:
Մոնտաժն ունի 2 նպատակ. փոխանցել մտքեր և փոխանցել էմոցիաներ:
Միշտ ստիպեք հանդիսատեսին տառապել. ինչքան ավելի ուժեղ, այնքան ավելի լավ:
Ինչո՞ւ են մարդիկ սպանում: Ինչ-որ ժամանակ դա պայմանավորված էր տնտեսական անհրաժեշտությամբ, ամուսնալուծվելը շատ դժվար էր և թանկ:
Ես չեմ զգում ոչ մի բան այն ամենից, ինչ զգում են իմ հերոսները: Ես երջանիկ ամուսնության մեջ եմ և չեն նույնականացնում ինձ նրանց հետ:
Չկա ոչինչ ավելի սարսափելի, քան փակ դուռը:
Ֆիլմի տևողությունը պետք է ուղղակիորեն կապված լինի մարդու միզապարկի դիմանալու տևողությանը:
Ինձ համար ավելի կարևոր է ոճը, քան սյուժեն:
Վրեժը քաղցր է, ընդ որում, այն չի գիրացնում:
Երբ ինձ մոտ է գալիս դերասանը, որպեսզի քննարկի իր կերպարը, ես ասում եմ. «Ամեն ինչ կա սցենարում»: Իսկ եթե նա հարցնում է՝ «Ինչո՞վ են մոտիվացված իմ արարքները», ես պատասխանում եմ՝ «Քո աշխատավարձով»:
Լավ կինոն այնպիսի կինոն է, երբ ափսոս չէ տոմսի, ընթրիքի և դայակի համար ծախսած գումարը:
Ես գիտեմ հիվանդ կոկորդի բուժման իդեալական միջոցը. կտրել այն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը