Ներկայացվող սարքավորումները կարող են ֆանտաստիկայի ոլորտից թվալ, սակայն դրանք արդեն գոյություն ունեցող տեխնիկական միջոցներ են, որոնք ծառայում են մարդկանց:
Mindball Game. հաղթանակ՝ անգործությամբ
Շվեդական Interactive Productline ընկերությունը գլխուղեղի էլեկտրաէնցեֆալոգրամայի հիման վրա ստեղծել է խաղ, որը հնարավորություն է տալիս խաղալ՝ մտքի ուժով: Հաղթում է նա, ում ուղեղը հանգստություն է ճառագում, լիովին թուլացած է: Ուղեղի էլեկտրական ակտիվության տատանումները ֆիքսող սարքը հնարավորություն է տալիս վիրտուալ տիրույթում գործողություններ իրականացնել: Խաղի արժեքը 80 000 ֆունտ ստեռլինգ է, սակայն շատերն այն գերադասում են ապառիկով ձեռք բերել:
Glo to Sleep illumy. անձայն օրորոցային
Անքնությունը՝ ժամանակակից մարդու մշտական ուղեկիցն է: Glo to Sleep illumy դիմակի արտադրողները ինքնատիպ մոտեցում են ցուցաբերել. նրանք դիմակի մեջ տեղադրել են հատուկ լուսադիոդներ, որոնք հատուկ լուսային ալիքների միջոցով ներազդում են գլխուղեղի վրա, առաջացնելով քնելու ցանկություն: Իսկ առավոտյան, մեղմ ալիքային ներազդեցությամբ այդ դիոդները խաղաղ արթնացնում են:
EMOTIV Epoc+. մտքի ուժով
Սարքի հիմքում նույն, վերը նշված՝ գլխուղեղի էլեկտրաէնցեֆալոգրաման է: Այս նեյրոինտերֆեսը օգտատերին սովորեցնում է տելեկինեզին: Սկզբում պետք է միանալ համակարգչին, ուր ցույց կտրվի, թե ինչպես է աշխատում ձեր ուղեղը: Միայն մտքի ուժով հնարավոր կլինի կառավարել հեռավորության վրա գտնվող առարկաները, որոնք միացված են ինտերնետին: Ասենք, եթե շամպայն եք ուզում, ապա հարկավոր է այդ մտքի վրա կենտրոնանալ, հաղորդել այն տնային ռոբոտին, որն էլ կանի այն, ինչ ուզում եք:
Ehang 184. անձնական անօդաչուն
Դռոն-կոպտերն իրենից ներկայացնում է անօդաչու ուղղաթիռ, որը կարող է մարդկանց տեղափոխել Ա կետից Բ կետը: Կառավարվում է սմարթֆոնի համապատասխան լրացում-ծրագրով: Հարկավոր է Google Map-ը հագեցնել կոորդինատներով կամ հետագծով, իսկ հեռակառավարվող դիսպետչերական կետերը ապագայում նախատեսվում է կառուցել ողջ մոլորակով մեկ: Կարևորը, որ երթուղիները երկար չլինեն: Էլեկտրական էներգիան նախատեսված է 24 րոպե թռիչքի համար:
newstyle-mag.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը