Շաքարային դիաբետն ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Fithacker.ru-ն գրում է, որ հարկավոր է անել ամեն հնարավոր բան՝ դրանից խուսափելու համար, քանի որ այն զգալիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Կայքը գրում է, որ այս հիվանդությամբ տառապելու դեպքում կարող եք օգտագործել մանգոյի տերևներ, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Վերահսկում են արյան մեջ շաքարի մակարդակը
Մանգոյի տերևներն օգնում են ինսուլինի արտադրմանը և գլյուկոզայի բաշխմանը, ինչը թույլ է տալիս նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Պայքարում է վնասակար խոլեստերինի դեմ
Վնասակար խոլեստերինը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի, այդ թվում՝ սրտի առողջության վրա։ Այն լուրջ խնդիր է ինչպես՝ դիաբետի առկայության դեպքում, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ։ Մանգոյի տերևները վիտամին C և մանրաթելեր են պարունակում, որոնք հրաշալի համադրություն են խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար։
Օգտակար է դիաբետի հետևանքով տեսողության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում
Մանգոյի տերևները վիտամին A են պարունակում, որը լավացնում է աչքերի առողջությունը։
Հարկավոր է 10-15 մանգոյի տերևները դնել եռացող ջրի մեջ, թողնել մի քանի րոպե։ Անջատեք կրակը և թողեք թրմվի ամբողջ գիշեր։ Առավոտյան՝ քաղցած վիճակում, խմեք մեկ բաժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը