Հիպոթիրեոզ. 10 օգտակար մթերք՝ բուժման համար
Advertisement 1000 x 90

Հիպոթիրեոզ. 10 օգտակար մթերք՝ բուժման համար

Հիպոթիրեոզը կապված է վահանաձևի գեղձի աշխատանքի խանգարման հետ։ Այս դեպքուըմ վահանաձև գեղձի ակտիվությունն ընկնում է, ինչը նշանակում է, որ գեղձը սկսում է ավելի քիչ հորմոններ արտադրել։ Արդյունքում՝ նկատվում են հետևյալ նշանները.

նյութափոխանակության դանդաղում

հոգնածություն ու հյուծվածություն

զգայունություն ցրտի նկատմամբ

ավելորդ քաշ, դժվարություններ՝ կապված դրա իջեցման հետ

դաշտանային ցիկլի խանգարումներ

ձայնի խռպոտություն

քնի խանգարում

մաշկի և մազերի չորություն

հեղուկի կուտակում

փորկապություն

օստեոպարոզ

Steptohealth.ru-ն գրում է, որ գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնց օգտագործումը կարող է օգտակար լինել հիվանդության դեպքում։

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը հագեցած ճարպեր է պարունակում։ Դրանք կարող են արագացնել նյութափոխանակությունը՝ այդ կերպ օգնելով ավելորդ քաշի դեմ պայքարում։ Ամեն օր կարող եք 2 ճաշի գդալ՝ 30 գրամ կոկոսի յուղ օգտագործել։

Ջրիմուռներ

Հիպոթիրեոզի հիմնական պատճառը յոդի անբավարար քանակն է։ Շատ կարևոր է այս հանքանյութի բավարար քանակով օգտագործումը։ Դրանով հատկապես հարուստ են ջրիմուռները։

Կայենյան պղպեղ

Սա արդյունավետ միջոց է՝ նյութափոխանակությունն արագացնելու համար։ Այն կօգնի նաև այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են փորկապությունն ու հոդացավերը։ Միայն թե ուշադիր եղեք, քանի որ կայենյան պղպեղը սննդակարգ հարկավոր է ներառել աստիճանաբար՝ նյութափոխանակության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Իմբիր

Այս մթերքը ևս կօգնի արագացնել նյութափոխանակությունը, ինչպես նաև արդյունավետորեն կպայքարի օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ։

Ծովի ջուր

Սա հարուստ է հանքանյութերով և միկրոէլեմենտներով։ Այն օրգանիզմն ապահավում է յոդի անհրաժեշտ քանակով։

Գետնանուշ

Ընդեղենի այս տեսակը խորհուրդ է տրվում հատկապես հիպոթիրեոզի դեպքում, քանի որ մեծ քանակով յոդ է պարունակում։

Սխտոր

Սխտորն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այս դեպքում այն հրաշալի հավելում կդառնա բոլոր նրանց սննդակարգին, ովքեր մշտական հոգնածություն են զգում, հյուծվածություն, չափազանց զգայուն են ցրտի նկատմամբ։

Սամիթ

Այն օգնում է կարգավորել հորմոնները։

Ժենշեն

Սա ևս նյութափոխանակությունն ակտիվացնող միջոցներից մեկն է։ Այն օգնում է արդյունավետորեն պայքարել ավելորդ քաշի դեմ։

Քունջութ

Հիպոթիրեոզով տառապող մարդիկ հաճախ են կալցիումի պակաս ունենում։ Դա է պատճառը, որ քունջութն օգտագործելով՝ կարելի է կանխարգելել այս հանքանյութի անբավարար քանակը. քունջութը մեծ քանակով կալցիում է պարունակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը