Քաղցած գլխացավեր- նախանշան, որ ուղեղի նորմալ աշխատանքի համար չկա գլյուկոզայի և այլ սննդարար նյութերի անհրաժեշտ քանակ:
Բժշկությանը հայտնի են գլխացավի բազմաթիվ պատճառներ: Այն կարող է լինել միգրենի ախտանիշ, առաջանալ հարբուխի, զարկերակային հիպերտոնիայի, գլխի վնասվածքների, զգացմունքային գերլարվածության և այլ պատճառներով: Սովորաբար, մարդը տեղյակ է լինում կամ գլխի է ընկնում, թե ինչ պատճառով է իր մոտ գլխացավ առաջանում, սակայն կա գլխացավի առաջացման ևս մեկ, մեծ տարածում ունեցող պատճառ, որն այնքան էլ ակնհայտ կարող է չլինել. Քաղցը:
Այն մարդիկ, ովքեր հետևում են դիետայի կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող են ժամանակին սնվել, հաճախ են գանգատվում գլխացավի խնդրից:
Ինչու՞ է քաղցից առաջանում գլխացավ, և ինչպես ճիշտ բուժել
Ինչպես ախտորոշել «քաղցած» գլխացավ
Ցավի այս տեսակն ունի հետևյալ առանձնահատկությունները՝
- Ցավն ունի ցածր կամ միջին հաճախականություն
- Ցավի կենտրոնը գտնվում է ճակատի շրջանում, այնուհետև տարածվում է գլխի ամբողջ վերևի հատվածում
- Ցավը համաչափ է, անընդհատ՝ առանց պուլսացիայի
Ինչու՞ է քաղցի պատճառով գլխացավ առաջանում
Գլխուղեղին՝ աշխատանքի համար գլյուկոզա է անհրաժեշտ: Եթե օրգանիզմում առկա է սննդի պակաս՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է: Ի տարբերություն մարդու օրգանիզմի այլ բջիջների, ուղեղը չի կարողանում օգտագործել ածխաջրային պաշարները և մշտապես կարիք ունի այդ նյութերով սնուցման: Հակառակ դեպքում գլխուղեղը քաղցին արձագանքում է ուշադրության անկմամբ, նյարդայինությամբ, հոգնածությամբ և գլխացավով:
«Քաղցած» գլխացավերի առաջացման այլ գործոն է նաև մագնիումի դեֆիցիտը և սննդակարգում ածխաջրերի օգտագործման բացառումը: Սերոտոնինի պակասը ևս կարող է դառնալ գլխացավի պատճառ:
Այսօրինակ գլխացավերի առաջացման այլ պատճառներ ևս գոյություն ունեն: Օրինակ՝ ուղեղի շրջանում հիմոթալամուսի ուժգնացված աշխատանքի հետևանք:
Ինչպե՞ս ազատվել ցավից
Թվում է, թե պատասխանն ակնհայտ է. «Քաղցած» գլխացավը պետք է բուժել սնունդ ընդունելով:
Սակայն ոչ բոլոր մթերքները կարող են ապահովել ցանկալի արդյունք:
Խորհուրդ չի տրվում հագեցնել քաղցը շոկոլադի, պինդ պանրի, մսային կիսաֆաբրիկատների միջոցով: Այս դեպքում Ձեզ արդյունավետ կերպով կօգնի սպիտակուցային, ավելի հստակ՝ մսային կերակուրները: Դրանք երկար ժամանակով կհագեցնեն քաղցը: Ավելի նպատակահարմար է միսը համադրել բանջարեղենային խավարտի հետ: Ինչպես նաև կարելի է ուտել ձկնամթերք, հացահատիկային շիլաներ, ամբողջական ցորենից պատրաստված հաց, կաթնային և կաթնաթթվային մթերթներ: Դրական արդյունքը կամրապնդեն մագնիումով հարուստ մթերքները՝ լոբազգիներ, ընկուզեղեն, կանաչ բանջարեղեն:
Եթե Դուք հետևում եք դիետայի և այդ ընթացքում ունենում եք «քաղցած» գլխացավեր՝ պարզ է, որ տվյալ սննդակարգը համապատասխան չէ Ձեր օրգանիզմին:
Քաղցած չլինելու և նմանատիպ գլխացավերը կանխարգելելու համար օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով:
Պե՞տք է արդյոք դեղորայք ընդունել
Եթե արդեն քաղցած չեք, սակայն գլուխը շարունակում է ցավել՝ կարելի է ընդունել ցավազրկող հաբեր՝ պարացետամոլի կամ մետամիզոլի հիմքով:
Իսկ ահա սպազմոլիտիկ դեղորայքը չի օգնի: Դրանց գործառույթն է լայնացնել ուղեղի անոթները սպազմի ժամանակ, սակայն դա որևէ առնչություն չունի քաղցի զգացողության հետ: Չի կարելի կիրառել նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Դատարկ ստամոքսի դեպքում, դրանք կարող են առաջացնել ընդհուպ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց:
Եթե ախտանիշները կրկնվում են և Ձեզ լուրջ անհանգստություն են պատճառում՝ այցը բժշկին լավագույն տարբերակն է: