Հեռուստալրագրող Քրիստինե Ալագուլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայ ազատամարտիկի և ադրբեջանցի տատիկի լուսանկարները՝ այն վերնագրելով՝ «Մարդասիրության հայկական ու ադրբեջանական ընկալումը»։ Հեռուստալրագրողը մասնավորապես գրում է.
«Մի նկարի պատմություն
Տարիներ առաջ Ֆրանսիական Liberation թերթում մի նկար հրապարակվեց: Այն վերանգրված էր Ադրբեջանցի տատիկը եւ եւ հայ ազատամարտիկը: Դա ֆրանսիացի լուսանկարիչներից մեկի ձեռքի գործն էր՝ արված Արցախյան ազատամարտի տարիներին: Նկարում ազատամարտիկ Սարգիս Հացպանյան է եւ այդ ժամանակ արդեն 80 –անց ադրբեջանուհի Շեյխա խանումը: Երբ հայ ազատամարտիկների խումբը Քարվաճառում մենակ մնացած ադրբեջանցի երեխաների, կանանց ու երեխաների էր տեսել Հայկական ջոկատի տղաներից Սար•իս Հացպանյանը մոտեցել էր ու թուրքերեն բարեւել, 80 -ամյա կինը հանդիմանել էր նրան` թե ինչու ուշացան, հայերը շուտով քաղաք կմտնեն, ապա ասել թե իրենց տղամարդիկ փախան՝ կանանց թողնելով: Արդեն պարզ էր, որ ադրբեջանուհին նրան յուրայինի տեղ էր դրել: Մենք հայ ենք, բայց մենք անզեն մարդկանց վրա զենք չենք բարձրացնում` եղել էր պատասխանը: Ավելի ուշ հայկական ջոկատը անվնաս տեղ հասցրեց ադրբեջանցիներին:
Լեգիտիմ թիրախներ
Այս նկարի պատմությունը պատահական չհիշեցինք: 90-ականներին ու հիմա ադրբեջանական գործելաոճում գրեթե բան չի փոխվել: Փաստը սեփական խաղաղ բնակչության անվտանգությունը անտեսելն ու նրանց ուղղակի վտանգի տակ դնելն է: Դեռեւս 2016 –ին՝ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Ադրբեջանում առաջնագծին մոտ աշխատած Լայֆ նյուզի թղթակիցը հայտնել էր, որ ադրբեջանցիները զինտեխնիկան ու կրակակետը բնակավայրին շատ մոտ են տեղադրում: Ավելի ուշ ՊԲ –ն դրանց մասին փաստացի ապացույցներ ներկայացրեց՝ առնվազան երեք բնակավայրերում ադրբեջանցիների կողմից կրակակետեր ծավալալեու մասին: Հրապարակված լուսանկարներում նշված բոլոր օբյեկտները համարվում էին լեգիտիմ թիրախներ: Ժնեւի կոնվենցիայի թիվ մեկ արձանագրության 52 –րդ հոդվածը հստակ տալիս է դրա սահմանումը:
ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1, ՀՈԴՎԱԾ 52
Ռազմական օբյեկտները սահմանափակավում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթի, տեղադրման, նշանակության եւ օգտագործման բերումով արդյունավետ բաժին են ներդնում ռազմական գործողության մեջ:
Դեռ այն ժամանակ հրապարակված ապացույցները ուղղակի ցույց էին տալիս, որ այդ կրակակետերը հարակից են Զանգիշալի, Չեմենլիի եւ Քյուրդլյարի բնակավայրերին: Այն ժամանակ այդ ամենը անհրաժեշտ չափի ուշադրության առարկա չդարձավ:
Այս տարվա՝ 2017 թ-ի հուլիսի 4 –ին, Ադրբեջանը հերթական անգամ նույն քայլին գնաց: Ալխանլու գյուղի բնակավայրում տեղադրված կրակակետից կրակ արձակելով կրակահերթը գրեթե ամբողջ օրը: Հայկական կողմից պատասխան գործողությունների անցան երեկոյան: Ժնեւի կոնվենցիայի սահմանումն ու քարտեզի համադրությունները ուղղակի ցույց էին տալիս, որ դրանք ուղղակի ռազմական առումով լեգիտիմ թիրախներ էին:
Հանցանք սեփական ժողովրդի հանդեպ
Այդ գործողությունները նաեւ խաղաղ բնակչների մահվան պատճառ դարձան: Ադրբեջանն սկսեց աղմուկ բարձրացնել եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել՝ հայտարարելով, թե հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանը կրակակետը միտումնավոր բնակավայրում է տեղադրել, Ադրբեջանում փորձեցին սրբագրում անել ու իրենց երկրում գործխող ռազմական կցորդներին ու լրատվամիջոցներին այդ տարածք տանել ու իբր այնտեղ կրակակետի բացակայության վերաբերյալ ապացույցներ ներկայացնել: Բայց դրան հետևեց հայկական կողմից առավել դետալային ապացույցների ներկայացումը: Սա թերեւս որեւէ կասկած չի թողում: Ավելին՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ֆրանսիայի ներկայացուցիչն արձանագրեց, որ ադրբեջանական կողմն իրականում խախտել է Ժնեւի կոնվենցիան:
ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1, ՀՈԴՎԱԾ 58
Հակամարտության մեջ գտնվող կողմերը գործնականում առավելագույն չափով
- Ձգտում են իրեն վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց եւ քաղաքացիականա օբյեկտները հեռացնել ռազմական օբյեկտներին մերձակա շրջաններից,
- Խուսափում են խիտ բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղադրելուց
- Ձեռնարկում են նախազգուշական այլ անհրաժեշտ միջոցներ իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց եւ քաղաքացիական օբյեկտները ռազմական օպերացիաների հետեւանքով առաջացող վտանգներից պաշտպանելու համար:
Էթիկայի սահմանները
Սա առաջին դեպքը չէր, որ Ադրբեջանը իր սեփական ժողովրդի նկատմամբ կատարված հանցանքը նաեւ քարոզչական նպատակով էր կիրառում: Դրա համար հաշվի չառնելով որեւէ սկզբունք: Մեկը մյուսի հետեւից մրցակցելով՝ ուղղակի տիրաժավորեցին մահացած երեխայի լուսանկարները: Պարզ էր, որ այս դեպքում սեփական հասարակությունը գրգռելու միտում ուներ այդ ամենը, եւ դա արվում էր երեխայի մահվան ու հենց իրենց պատճառով երեխայի ծնողների ունեցած ցավի հաշվին: Բայց սա էլ երկու սայր ունի. Անգամ աչք ու ականջից զրկված ադրբեջանական հասարակությունում, ի վերջո կարող են գտնվել գործողությունների պատճառահետեւանքային կապն ու դրանից բխող գործողությունների տրամաբանությունը հասկացող մարդիկ: Պատահական չէ, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ սահմանային գյուղերում ապրող ադրբեջանցիները հենց իրենց զինվորականների հետ են կոնֆլիկտներ ունեցել՝ փորձելով թույլ չտալ կրակել հայկական կողմի վրա:
Խոջալուի սինդրոմը
Խոջալուն ազատաgրելու օպերացիան հայերիս համար կենսական նշանակություն ուներ: Բայց այն ծրագրելիս մեկ հարց առաջին պլանում էր: Կոչ էր արվում հանել խաղաղ բնակչությանը: Այս մասին իտեին նախագահի մակարդակով ու նույնիսկ սեփական ազատության հաշվին նաեւ ադրբեջանցի լրագրողները գրեցին: Սակայն Խոջալուից անվնաս հեռացած փախստականներին ողբերգություն էր սպասում Աղդամի պատերի տակ: Ադրբեջանական զինուժը ուղղակի ոչնչացրեց հայկական իրենց հկողության տակ անցնող ադրբեջանցի խաղաղ բնակիչներին: Թերեւս սխալմամբ, բայց հետո այդ սխալմունքը Ադրբեջանում փորձեցին սեփական քաղաքական շահերին ծառայեցնել: Դա բացահայտել էր չեխ լրագրող Դանա Մազալովան սա բացահայտել էր` նաեւ տեսնելով ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի ձեռքին եղած փաստերը. «Չինգիզն ինձ ցույց տվեց այդ կադրերը եւ ասաց, որ 1992 թ. –ի փետևվարի 29 –ին պատահաբար է նկահարահանել՝ ուղղաթիռով թռչելու ժամանակ: Ես դիակների միջով քայհլող ադրբեջաբցի մի զինվորականի տեսա: Փետևվարի 29 –ին նկարահանած դիակները հագուստով էին, մայիսի 2 –ի կադրերում աչդեն առանց հագուստի ու պղծված»: Բացի դրանից, «Նեզավիսիմայա գազետա» թերթի՝ 1992թ ապրիլի 2 –ի համարում լույս տեսավ չեխ լրագրողի հարցազրույցը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հետ: Դրանում նա նշում էր, որ այդ ամենը կազմակերպվել է, որպեսզի իր պաշտոնաթողության համար առիթ լինի: Ոմանք աշխատում էին իրեն հեղինակազրկելու համար: Եվ ինքը չի կարծում, թե հայերը ադրբեջանցիներին ֆաշիստական գործողությունների մասին վկայող փաստեր:
Դարձյալ մի նկարի պատմության մասին
Այս ամենը դարձյալ Շեյխա խանումի պատմությանն է վերադարձնում: Այս լուսանկարն աննկատ արվել էր այն ժամանակ, երբ լրագրողների ներկայությամբ ադրբեջանուհին ասել էր, որ այդ կռիվը ժողովուրդների կռիվը չէ: Իրենք գիտեն, որ Ղարաբաղը հայերինն է: Իսկ հայերն այստեղ յուրայիններից ավելի ջերմ են, ու կուզեր հայ ազատամարտիկների նման տղաներ ունենալ ապա ասել, որ իր որդին տեղի ոստիկանապետն էր , բայց փախավ` մորը թողնելով: Կարմիր խաչը այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար եվ միլիոնավոր օրինակներով տարածել այն երկրներում, որտեղ ներկայացված է: